ՀՀ Կառավարությունն աջակցում է «Սյունիք ֆուդ» «Մեդիկալ հորիզոն» և «Ֆուրնիվուդ» ընկերություններին


ՀՀ Կառավարությունն աջակցում է «Սյունիք ֆուդ» «Մեդիկալ հորիզոն» և «Ֆուրնիվուդ» ընկերություններին

  • 15-06-2017 15:28:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունը որոշել է բավարարել «Սյունիք ֆուդ» ՓԲԸ ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Վարչապետը հետաքրքրվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանից՝ արդյոք սահմանված ժամկետում իրականացվո՞ւմ են այս ձեռնարկություն իր կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարը զեկուցել է, որ ծրագիրը մի փոքր ուշանում է՝ կապված ոչ թե «Սյունիք ֆուդ»-ի, այլ մատակարարվող սարքավորումների հետ. մատակարարող կազմակերպությունը որոշակի խախտումներ է թույլ տվել, բայց ժամկետային շեղումը շատ չէ: 
 
Գործադիրի համապատասխան որոշումներով «Մեդիկալ հորիզոն» և «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ները ևս կօգտվեն  գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Դա կխթանի նոր ներդրումային ծրագրերի իրականացումը, աշխատատեղերի ստեղծումը, ներդրումների ներգրավումը, տեղական արտադրությունն ու արտահանումը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play