Փոխվել է Երկաթգծի տարածքի սնուցման սխեման


Փոխվել է Երկաթգծի տարածքի սնուցման սխեման

  • 15-06-2017 15:31:19   | Հայաստան  |  Հասարակություն

«Վեոլիա Ջուր» ընկերության «Արևմուտք» տարածաշրջանի տնօրինության, ինչպես համակարգում են ասում՝ «Գոտիավորման խմբի» մասնագետների ուսումնասիրությունների հասցեն այս անգամ Հրազդանի Երկաթգծի տարածքն էր. կասկածում էին, որ այստեղ առկա է զգալի ջրակորուստ: Ջրաքանակի չափումները և ջրագծերում կորուստների հայտնաբերման  ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ չէին սխալվում: 
 
      Բանն այն է, որ «Մաքրավանի» պոմպակայանից եկող եւ դեպի Միկրո ու Կենտրոն թաղամասերը ձգվող ջրատարին  տասնամյակներ առաջ միացված է եղել 3կմ երկարությամբ 500մմ տրամագծով պողպատե ջրագիծ, որի նպատակը այն տարիներին աշխույժ կյանքով ապրող Երկաթգծի տարածքի ջրամատակարարումն էր: Սակայն այստեղ ներկայումս բնակվում է ընդամենը մի քանի տասնյակ ընտանիք: Մինչդեռ նշված ջրագծի վրա առկա բազում վթարների պատճառով տրվող վայրկյանում 26 լիտր ջրից սպառողին էր հասնում միայն 3-ը: Խողովակաշարում մշտապես ստիպված էին ապահովել 7մթն ճնշում, ինչը տեխնիկական խնդիրներ էր առաջացնում թե բաշխիչ ցանցում եւ թե բնակարաններում: 
    Ահա եւ որոշվեց փոխել Երկաթգծի տարածքի սնուցման սխեման: Միկրո և Կենտրոն թաղամասերի օրվա կարգավորիչ ջրամբարները /ՕԿՋ/ սնուցող պոմպակայանից դուրս եկող ջրագծին միացվեց հատուկ այս նպատակով կառուցված 145 մետր երկարությամբ 90մմ տրամագծով պոլիէթիլենային խողովակ, տեղադրվեց ճնշման կարգավորիչ փական, ինչը թույլ տվեց ապահովել նշված թաղամասերի առանձին ջրամատակարարումը: Այսպիսով 3կմ-անոց վթարված ու հնամաշ ջրագիծը դարձավ ավելորդ եւ հանվեց շահագործումից: 
Արդյունքում հնարավոր եղավ վայրկյանում խնայել 23 լիտր ջրաքանակ՝ այն ուղղելով Միկրո և Կենտրոն թաղամասերի ջրամատակարարման բարելավմանը: 
 
Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play