Թեհրանում կայացել են ԵԱՏՄ – ԻԻՀ միջև բանակցությունները


Թեհրանում կայացել են ԵԱՏՄ – ԻԻՀ միջև բանակցությունները

  • 15-06-2017 16:15:06   | Իրան  |  Տնտեսություն

Հունիսի 13-ից 14-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի ղեկավարած պատվիրակությունը Թեհրանում մասնակցել է ԵԱՏՄ և ԻԻՀ միջև ժամանակավոր ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցություններին և խորհրդակցություններին:
 
 
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է համաձայնագրի նախագծի տեքստը, որը կողմերի միջև լրամշակվել և, ընհանուր առմամբ, համաձայնացվել է, բացառությամբ որոշ դրույթների:
 
Քնարկվել են նաև Համաձայնագրին կից այն գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների ցանկերը, որոնց մասով Կողմերը առաջարկել են կիրառել սակագնային արտոնություններ:
 
 
Խորհրդակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ նպատակ ունենալով մոտ ապագայում ստորագրելու նշված ժամանակավոր հանաձայնագիրը: 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play