Միացյալ Նահանգներն ընդդեմ Իրանի


Միացյալ Նահանգներն ընդդեմ Իրանի

  • 15-06-2017 16:17:55   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը չորեքշաբթի օրը պետքարտուղարության 2018թ. բյուջեի հարցով Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանում Իրանի աշխատանքներն ապակայունացնող են: Այս մասին տեղեկացրել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը:
«Արտասահմանյան առաքելությունների իրագործման համար ԱՄՆ-ի պետքարտուղարության 2018 թվականի առաջարկած բյուջեն կազմել է 37 միլիարդ 800 միլիոն դոլար»,-հայտարարել է Ռեքս Թիլերսոնը, որը նաև խոստովանել է, որ Միջին Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ-ի մինչ այժմ կատարած քայլերը որևէ արդյունք չեն տվել:
Այդ ահռելի գումարը` մոտ 38 մլրդ դոլար, ԱՄՆ-ին հավանաբար անհրաժեշտ են, որպեսզի նաև Միջին Արևելքի տարածաշրջանում, մասնավորապես` Սիրիայում և Իրանում շարունակի իր ծավալապաշտական քաղաքականությունից բխող ներքին խռովություններ սերմանելու, բախումներ հրահրելու, ավերման, հպատակեցման ու գաղութացման քաղաքականությունը: Հարց չի՞ առաջանում, թե մոտ 38 մլրդ դոլարի ծախս պահանջող այդ ի՞նչ արտասահմանյան առաքելությունների իրագործման մասին է խոսքը` այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախընտրական շրջանում և պաշտոնավարման սկզբին հայտարարում էր, թե Միացյալ նահանգներն այլևս թարգելու է տարբեր երկրներում գունավոր հեղափոխությունների իրականացումը:
Ամերիկյան ԶԼՄ-ները վերջին շաբաթների ընթացքում հաղորդել են, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունում գլխավոր որոշում կայացնողը Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջերադ Քուշներն է (ազգությամբ` հրեա), իսկ Թիլերսոնը ձևական պաշտոն է զբաղեցնում:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play