Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը նախարար Վահան Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել է «TSD» ընկերություն


Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը նախարար Վահան Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել է «TSD» ընկերություն

  • 15-06-2017 17:28:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի գլխավորած պատվիրակությունը հունիսի 15-ին այցելեց Մերգելյանի անվան ինստիտուտի ազատ տնտեսական գոտում 
գործող «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊ ընկերության («Technology and Science Dynamics» (TSD) ընկերության արտադրամաս:
 
Նախագահին ուղեկցում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, նախարարի տեղակալներ Արման Խաչատրյանն ու Բորիս Դեմիրխանյանը:
 
Էմոմալի Ռահմոնը շրջայց կատարեց ընկերության արտադրամասում, որի ընթացքում ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը ներկայացրեց ընկերության արտադրանքը և գործունեության շրջանակը: Նախագահն ականատես եղավ հայկական հեռախոսների ու պլանշետների արտադրության գործընթացին:
 
Հանդիպումն ուղղված էր համագործակցության հնարավոր եզրեր գտնելուն և Հայաստանի ու Տաջիկստանի միջև երկկողմանի հարաբերությունները նոր մակարդակի բերելուն։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play