Կարեն Կարապետյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրենին


Կարեն Կարապետյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրենին

  • 15-06-2017 17:35:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան Լուի Աթանգանա Ամուգունուին:
Վարչապետը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և անդամ պետությունների հետ համագործակցության զարգացումը և անդրադարձել 2018 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների ու կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին:
 
Գործադիրի ղեկավարը նշել է, որ իր գլխավորությամբ ստեղծվել է գագաթաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողով, աշխատանքային խումբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում և վստահեցրել, որ ՀՀ կառավարությունը կներդնի անհրաժեշտ ջանքեր՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Կարեն Կարապետյանի խոսքով, գագաթաժողովը կարող է դառնալ անդամ պետությունների միջև փոխգործակցության զարգացմանն ուղղված հարցերի ու ծրագրերի քննարկման լավ հարթակ: 
Ժան Լուի Աթանգանա Ամուգունուն ընդգծել է Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունը, և վստահություն հայտնել, որ գագաթաժողովը մեր երկրում կանցկացվի լավագույնս: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրենը գոհունակությամբ է ընդգծել, որ տպավորված է միջոցառման նախապատրաստական աշխատանքների ընթացքից և նշել, որ Հայաստանում կայանալիք միջոցառումը կդառնա տոն ֆրանկոֆոն ընտանիքի անդամների համար: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play