Էստոնիան Լյուքսենբուրգում բացելու է աշխարհում առաջին վիրտուալ դեսպանատունը


Էստոնիան Լյուքսենբուրգում բացելու է աշխարհում առաջին վիրտուալ դեսպանատունը

  • 15-06-2017 19:06:39   | Էստոնիա  |  Հասարակություն

 
Էստոնիայի կառավարությունը չորեքշաբթի հաստատել է Լյուքսենբուրգի հետ համաձայնագիրը` համաձայն որի ստեղծվելու է վիրտուալ դեսպանատուն, որտեղ կպահվեն տվայլների և կարևոր պետական գրանցումների բազան: Interfax-ի փոխանցմամբ` Էստոնիայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վերոնշյալ համաձայնագիրը թույլ կտա բացել աշխարհում առաջին վիրտուալ դեսպանատունը, որտեղ պետությունը կպահի ծայրահեղ կարևոր տվյալները և իր տարածքից դուրս ծառայությունները մի պայմանով, եթե կենտրոնը կապահովի տվյալների անձենմխելիությունը: 
Ինչպես մամլո ասուլիսի ընթացքում նշել է գործարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ուրավե Պալոն, վիրտուալ դեսպանատունը լրացուցիչ երաշխիք է տրամադրում պետության տվյալների անվտանգ պահպանության համար: 
Վիրտուալ դեսպանատան հիմնական նպատակն է լինելու պետության թվային շարունակականության ստեղծումը` անհրաժշտության դեպքում հնարավորության ստեղծում վերականգնել կամ օգտագործել պետական տվյալներն արտերկրում պահվող բազայի օգնությամբ: 
Նախարարի խոսքերով` վիրտուալ դեսպանատունն իրավաբանորեն ունենալու է նույն իրավունքները, ինչ-որ ունի Էստոնիայի ֆիզիկական դեսպանատունը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն