Երբ իշխողները խելագարվում են ատելությունից կամ օտար ուժերի խամաճիկը դառնում, պատերազմում են նույնիսկ իրենց ժողովրդի դեմ


Երբ իշխողները խելագարվում են ատելությունից կամ օտար ուժերի խամաճիկը դառնում, պատերազմում են նույնիսկ իրենց ժողովրդի դեմ

  • 15-06-2017 20:08:09   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
Սաուդյան Արաբիայի զինյալներն երկրի Ալ-ավամիա քաղաքի և Ալ-Մսուրա պատմական գյուղի վրա հարձակումներն ավելի են սաստկացրել, ինչի հետևանքով միայն վերջին 2 օրում սպանվել է առնվազն է 30 մարդ, բազմաթիվ ուրիշներ վիրավորվել են:
Ավելին. նրանք բռնի կերպով գաղթեցրել են Ալ-Ավամիայի բնակիչներին: Մզկիթները, հիվանդանոցները, դպրոցները, ու բնակարանները թիրախ դարձնելուց բացի, Սաուդյան Արաբիայի զինյալները ցանկանում են բուլդոզերներով հողին հավասարեցնել այդ շրջանները: Սաուդյան Արաբիայի ոստիկանությունն արգելել է Ալ-Ավամիայում իրականացվող աղբահանությունը: Մեկ ամսից ավելի է, ինչ Սաուդյան Արաբիայի շիաբնակ Ալ-Ավամիա քաղաքը պաշարվել է սաուդցի զորայինների կողմից:
Սաուդյան Արաբիայի զինյալների հարձակման առիթը, ըստ «Ռեսա» լրատվական գործակալության հաղորդման, եղել է այն, որ Ալ-Ավամիա քաղաքի բնակիչները սկսել են կամավորաբար մաքրել քաղաքը: Անհեթեթ է. քիչ թե շատ նորմալ ցանկացած երկրում այս կամ այն քաղաքի բնակիչների կողմից իրենց քաղաքի կամավոր, անվճար մաքրումը դրվատանքի, գովեստի կարժանանար, եթե չասենք շնորհակալության, խրախուսանքի և աջակցության: Սակայն, Սաուդյան Արաբիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն Ալ-Ավամիա քաղաքի բնակիչների նույնիսկ վերոնշյալ նախաձեռնությունն է իր համար առիթ դարձրել նրանց վրա հարձակվելու, սպանելու և վնասելու համար: Ինչո՞ւ…
Պատճառը շատ պարզ է. Ալ-Ավամիայի բնակիչները իսլամի շիա ուղղությանը դավանողներ` շիա մահմեդականներ են, իսկ Սաուդյան Արաբիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը բաղկացած լինելով սունի մահմեդականներից, հիմնականում շիաբնակ Իրանի հետ հարաբերությունների սրման համապատկերին տրվել է կրոնական անհանդուրժողականությանը, ատելությանն ու ծայրահեղականությանը: Իր վերոնշյալ գործողություններով այն, ըստ էության, չի տարբերվում ԻԼԻՊ-ի ահաբեկիչներից: Բացառված չէ, որ Սաուդյան Արաբիան լինելով Իսրայելին և ԱՄՆ-ին խամաճիկ պետություն և ղեկավարվելով այնտեղից եկող ազդակներով, փորձում է այս կերպ սադրել Իրանին: 
 
 
Ավելի քան մեկ ամիս է ինչ Սաուդյան Արաբիայի շիաբնակ Ալ-Ավամիա քաղաքը պաշարվել է սաուդցի զորայինների կողմից:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական