Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ


Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ

  • 15-06-2017 20:18:45   | Հայաստան  |  Իրավունք

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի և Խաչիկ Գիչյանի պահման պայմանների մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգի և a1plus.am կայքում հրապարակված հայտարարության առիթով Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
 
Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել կալանավորված անձանց հետ, մանրամասն ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման հարցերը:
 
Ազատությունից զրկված անձանց բարձրացրած իրավունքների ապահովման և բժշկական օգնություն տրամադրելու հարցերը աշխատանքային կարգով անմիջապես քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, և կստանան համապատասխան լուծում:
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացված խնդիրները սահմանված կարգով ամփոփվում են՝ ՀՀ արդարադատության նախարարություն համապատասխան գրություն ուղարկելու նպատակով:
 
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Նոյյան տապան  -   Իրավունք