Բնապահպա նությա՞ն, թե բնավերման նախարարություն…

«Ամուլսար…»` բնավերման ծրագիր

15-06-2017 22:37:23   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Արգելակե՛ք. վտանգի տակ են նույնիսկ Կարմիր գրքում գրանցված բույսերն ու կենդանիները: Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը, իրականություն դառնալու դեպքում, շատ մոտ ապագայում հանգեցնելու է տվյալ տարածքում առկա մի շարք բույսերի և կենդանիների (այդ թվում նաև` բույսերի և կենդանիների ՀՀ և միջազգային Կարմիր գրքերում գրանցված) ոչնչացման:
Ապշել կարելի է, թե բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից «Գեոթիմ» (այժմ` «Լիդիան Արմենիան») ընկերության ներկայացրած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվությանն ինչպե՞ս է դրական փորձագիտական եզրակացություն տրվել` այն դեպքում, երբ նույնիսկ ոչ փորձագետներին ի սկզբանե պարզ էր, որ նշված ծրագիրն իրականացվելու է Հայաստանի օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներով: ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն էլ իր ստորագրությամբ հաստատել է հիշյալ փորձագիտական եզրակացությունը:
Վերոնշյալի առումով, ամենայն հավանականությամբ, իր վճռորոշ դերն է կատարել նորին մեծության կոռուպցիան կամ էլ, «լավագույն դեպքում», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» 29.04.2016թ. թիվ ԲՓ 35 պետական փորձաքննական եզրակացությունը ստորագրած փորձագետ Ա. Մինասյանի պաշտոնեական անփութությունը: Բոլոր դեպքերում, հիշյալ փորձագիտական եզրակացությունը պետք է անհապաղ ուժը կորցրած ճանաչվի, և որքան շուտ, այնքան լավ, քանի որ հակառակ պարագայում ավելի մեծ կլինեն այն վնասները, որոնք կպատճառվեն մեր պետությանը, ժողովրդին, երկրին ու բնությանը:
Մեր զրուցակցի` իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, Հանրային խորհրդի բնապահպանության ենթահանձնաժողովի նախագահ Նազելի Վարդանյանի հավաստմամբ, նախկինում բոլոր քննարկումների ընթացքում «Գեոթիմ» (այժմ` «Լիդիան Արմենիան») ընկերության ներկայացուցիչները հերքում էին հասարակության և մասնագետների այն փաստարկները, որ հանքավայրի տարածքում  առկա են Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ:
«Սակայն,- շարունակեց Նազելի Վարդանյանը,- 2016թ. ընկերության ներկայացրած «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն» (ՇՄԱԳ), ինչպես նաև Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի «Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում (ԲՍԱԳ)» փաստաթղթերում հստակ նշված է. «Կարճաժամկետ հեռանկարում, Ծրագրի իրականացումը կհանգեցնի Մատնունի ծիրանավոր բուսատեսակի կորստին», որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում որպես խիստ վտանգված տեսակ, իսկ  համաշխարհային մակարդակով այն դասակարգվում է «Վտանգված տեսակների» շարքում:
Այնուհետ նշված է. «Հայաստանի կառավարությունից ստացած թույլտվության շրջանակներում նախատեսվող բացահանքերի զբաղեցրած տարածքից բույսերն արդեն հավաքվել և տեղափոխվել են Սևանի բուսաբանական այգում հատուկ կառուցված ջերմատուն, որտեղ փորձարկումներ կկատարվեն հանքի փակումից հետո դրանց պոպուլյացիայի վերականգնման նպատակով լավագույն մեթոդները պարզելու նպատակով»:
Ո՞վ պետք է պատասխան տա և ինչպե՞ս պետք է վերականգնվի պատճառված վնասը, եթե նշված բույսը չհարմարվի
ջերմոցային պայմաններին և ոչնչանա: Այս գործողությամբ խախտվել է «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի օրենքի 17-րդ հոդվածը, համաձայն որի, «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց աճելավայրերի վատթարացմանը»: Այսինքն` օրենսդիրը շեշտադրում է անում աճելավայրերի պահպանության կարևորության վրա, որը տվյալ դեպքում լրիվ ոչնչացվելու է»:
Ավելին. ակնհայտ է, որ հիշյալ օրենքով արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատման, մինչդեռ տվյալ պարագայում ոչ թե նշված բուսատեսակի թվաքանակի կրճատում է լինելու, այլ, ինչպես նույնիսկ ընկերությունն է խոստովանել հիշյալ փաստաթղթերում, «Կարճաժամկետ հեռանկարում Ծրագրի իրականացումը կհանգեցնի Մատնունի ծիրանավոր բուսատեսակի կորստին»: Դե հիմա կարող եք տրամաբանել և եզրակացնել, թե այս պարագայում փորձագետն ինչո՞ւ և ինչպե՞ս է փորձագիտական դրական եզրակացություն տվել…
Ի դեպ, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանության են ենթակա բուսական աշխարհի բոլոր օբյեկտները», այսինքն` ոչ միայն Կարմիր գրքում գրանցված տեսակները: Ենթակա են, բայց տվյալ դեպքում չեն պահպանվելու:
«Լիդիան Արմենիան» ընկերությունը նշել է. «Ծրագրային գոտու սահմաններում առկա են մարգագետնային բուսականության մեծ տարածքներ, որոնք ներկայացնում են միջազգային, այդ թվում` ՄՖԿ-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիայի.- Ա. Հ.) և ՎԶԵԲ-ի (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի.- Ա. Հ.) չափանիշներով սահմանված «բնական կենսամիջավայրերի» հարուստ նմուշներ, և որոնք պահանջում  են հատուկ ուշադրություն»:
Ընկերության կողմից այս արձանագրումը կարծես ծաղրուծանակ լինի` ուղղված բոլոր նրանց, ովքեր դույզն ինչ շահագրգիռ ու մտահոգ են հիշյալ «բնական կենսամիջավայրերի» հարուստ նմուշների պահպանությամբ, որոնք պահանջում  են հատուկ ուշադրություն: Պահանջում են, բայց արիուտես, որ ծրագրային գոտու սահմաններում առկա, բնական կենսամիջավայրերի հարուստ նմուշներ ներկայացնող մարգագետնային բուսականության մեծ տարածքների պահպանման մասին ընկերության ներկայացրած փաստաթղթերում, հիշյալ ՀԿ-ի տնօրենի հավաստմամբ, ընդհանրապես որևէ խոսք չկա: Չի նկարագրված տարածքի բուսական աշխարհն ըստ տեսակային կազմի, այն էլ` այն դեպքում, երբ «Լիդիան Արմենիան» ընկերությունն ուղղակի նշել է, որ լանդշաֆտների անդառնալի կորուստներ կլինեն: 
«Նախկինում «Լիդիան Արմենիան» ընկերության ներկայացուցիչները հերքում էին նաև, որ հանքի տարածքում կան Կարմիր գրքում գրանցված կենդանիներ,- ասաց Ն. Վարդանյանը:- Այժմ ԲՍԱԳ-ում նշված է. «Միջազգայնորեն ճանաչված Գորայքի և Ջերմուկի կարևորագույն թռչնաբանական տարածքները (ԿԹՏ) սահմանակից են Ծրագրի ազդակիր տարածքին համապատասխանաբար հարավարևելյան և հյուսիսարևմտյան մասերում: Այս տարածքները Թռչունների պաշտպանության միջազգային կազմակերպության (Birdlife International) կողմից նշվել են որպես թռչունների պահպանության համար կարևոր կենսամիջավայր: Գորհայքի ԿԹՏ-ում նշված հիմնական տեսակը տափաստանային հողմավար բազեն է, որի միակ բազմացող գաղութը Հայաստանում Գորայք գյուղի մոտ է: Վերոհիշյալ երկու ԿԹՏ-ները նշվել են նաև սովորական գիշանգղի համար»:
Բացի այդ, ԲՍԱԳ-ում նշված է նաև. «Ծրագրի տարածքում հայտնաբերվել են նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված մի քանի այլ տեսակներ, այդ թվում՝ իժի երկու տեսակ, բզեզի երկու տեսակ, թիթեռի մեկ տեսակ, թռչունների առնվազն 14 տեսակ և կաթնասունների մեկ տեսակ»:
Նշելով Կարմիր գրքում գրանցված կենդանիների մի քանի տեսակներ, այնուամենանիվ ոչ բոլոր տեսակներն են ներկայացրել: Օրինակ, որպես կաթնասուն նշված է միայն գորշ արջը, մինչդեռ «Կենդանիների աշխարհ» ՍՊԸ- ի 2006-2012թթ. հաշվետվության մեջ նշված է, որ Ջերմուկի տարածքում բնակվում են Կարմիր գրքում գրանցված կաթնասուն կենդանիների հետևյալ տեսակները` գորշ արջ, բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, լուսան:
Սակայն, բացի գորշ արջից, ընկերությունը մնացածի վերաբերյալ ուսումնասիրություններ չի կատարել: «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն. «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց ապրելավայրերի վատթարացմանը»:
Կարելի է եզրակացնել, որ առաջին փորձաքննության եզրակացությունն օրինական չէ նաև այն առումով, որ ընկերության կողմից չեն ներկայացվել հավաստի տվյալներ կենդանական և բուսական աշխարհի վերաբերյալ և դրանք չեն գնահատվել, իսկ նոր ներկայացրած փաստաթղթերը նույնպես թերի են»:
Էկոլոգ-իրավաբանի հավաստմամբ, «Լիդիան Արմենիան» ընկերությունն ընդունում է, որ «Ծրագիրը կհանգեցնի բնական բուսականության կորստի, այդ թվում՝ ինչպես Մատնունի ծիրանավորի, այնպես էլ Կովկասյան գորշ արջի կենսամիջավայրերի կորստի, որոնք միջազգային ստանդարտների համաձայն համարվում են կրիտիկական կենսամիջավայրեր: Հանքարդյունահանման հետ կապված աղմուկի և փոշու նստվածքագոյացման և կենդանիների տեղաշարժի խոչընդոտման արդյունքում նաև կենսամիջավայրերի որակի վատթարացում տեղի կունենա»:
Բացի այդ, ընկերությունը հաստատում է նաև հետևյալը. «Ակնհայտ է, որ հանքի շահագործումից հետո վերականգնմանն ուղղված հնարավոր ջանքերից անկախ, Ամուլսար լեռան ներկայիս բնական կենսամիջավայրերի ամբողջական
և լիակատար վերականգնումը հնարավոր չէ»:
Ի՞նչ է ստացվում… Ընկերությունն ուղղակիորեն իրազեկել է ՀՀ բնապահպանության նախարարությանը, որ հանքի շահագործումից հետո վերականգնմանն ուղղված ջանքեր, աշխատանքներ ոչ թե պարտադիր կերպով պետք է իրականացնի, այլ հնարավոր է, որ իրականացնի («հնարավոր ջանքերից…»):
Երկրորդ. տեղեկացրել է նաև, որ վերոնշյալ «հնարավոր ջանքերից անկախ, Ամուլսար լեռան ներկայիս բնական կենսամիջավայրերի ամբողջական և լիակատար վերականգնումը հնարավոր չէ», ծրագրի իրականացումը նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում կհանգեցնի Մատնունի ծիրանավոր բուսատեսակի կորստին, և այլն, և այլն:
Երրորդ. անուղղակիորեն իրազեկել է, որ վտանգված են ծրագրի ազդակիր տարածքին սահմանակից Գորայքի կարևորագույն թռչնաբանական տարածքը և թռչունների պահպանության համար այդ կարևոր կենսամիջավայրում ապրող տափաստանային հողմավար բազեն է, որի՝ ամբողջ աշխարհում միակ բազմացող գաղութը Հայաստանում է, Գորայք գյուղի մոտ: Այսինքն՝ հանքարդյունաբերության հետևանքով ամբողջ մարդկությունը կարող է կորցնել կենդանական աշխարհի մի բացառիկ և արժեքավոր տեսակ:
Չորրորդ. շատ ուրիշ բաների մասին էլ է իրազեկել և այսպիսով հետևանքների համար պատասխանատվությունը դրել ՀՀ բնապահպանության նախարարության ու կառավարության վրա:
Հինգերորդ. ընկերությունը կարևոր ու կարևորագույն մի շարք այլ իրողությունների մասին էլ պարզապես լռել է, ըստ էության, թաքցրել դրանք:
Այնուհանդերձ, այս ամենին տեղյակ լինելով հանդերձ, ՀՀ բնապահպանության նախարարությունը «Լիդիան Արմենիան» ընկերությանը թույլատրել է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման, այնտեղ ոսկու կորզման ֆաբրիկայի կառուցման ու շահագործման ծրագրի իրականացումը: Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀ բնապահպանության նախարարությունը բնության պահպանությամբ զբաղվելու փոխարեն, իր գործողություններով, իսկ որոշ դեպքերում էլ անգործությամբ բնության դեմ է գործել ու հարց առաջացրել, թե իրեն ինչպե՞ս պետք է անվանակոչել՝ բնապահպանության՞ն, թե բնավերման նախարարություն…
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2873 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար


Ամուլսարի հաքավայրի խնդիրները թեմայով կարդացեք նաեւ.

13-05-2019 Ջերմուկի հանրահավաքի ամփոփում, Նամակ ՀՀ կառավարությանն ու ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին 06-02-2019 Ամուլսարի հետ կապված դատական հայց՝ ընդդեմ բնապահպանության նախարարի 28-12-2018 Ի՞նչ հաշվետվություն էր թաքցնում Բնապահպանության նախարարն ու ի՞նչ է գրված այնտեղ Ամուլսարի ծրագրի և Լիդիանի մասին․ ՀԲՃ13-12-2018 Բաց նամակ Ամուլսարի նախագծի վերաբերյալ29-11-2018 Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին27-07-2018 Նորերն իրականում տարբերվո՞ւմ են նախկիններից, թե սոսկ խոսքեր են, խոսքեր, խոսքեր (ֆոտոշարք)…14-07-2018 Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ մտահոգություններ եւ առաջարկություններ13-07-2018 Ինչպե՞ս և ինչո՞ւ սկսվեց պայքար Ամուլսարում ոսկու հանքի դեմ. Բնապահպանական տեսակետ13-07-2018 ԱԱԾ-ն խուզարկում և հարցաքննում է ցուցարարներին.«Հրապարակ»12-07-2018 Ամուլսարի պայքարը չի մասնատվել և հանք բարձրացող ճանապարհները փակ են. Ցուցարար 11-07-2018 Սպանության սպառնալիքներն իրական չեն եղել․ ԱԱԾ-ն՝ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների հասցեին հնչած սպառնալիքների մասին10-07-2018 «Երկու կողմն էլ` նախորդ կառավարության ներկայացուցիչները և հեղինակները հանքերի շահագործման, խարդախության են դիմել». Զարուհի Փոստանջյան (ֆոտոշարք)07-07-2018 Փաստաբաններն Ամուլսարի ծրագրի հետ կապված հարցով անվճար իրավաբանական օգնություն կտրամադրեն բնապահպաններին06-07-2018 Վարչապետը հանդիպել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներին ու «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչներին06-07-2018 Ուղիղ միացում.Վարչապետի դահլիճային հանդիպումը Լիդիանի ներկայացուցիչների եւ բնապահպանների հետ 06-07-2018 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների հետ.168.am06-07-2018 Վարչապետ Փաշինյանը Ջերմուկում է՝ ծանոթանալու Ամուլսարի խնդրին.tert.am05-07-2018 Եղեգիսում հէկ-երի, Ջերմուկում ու շրջակա համայնքներում Ամուլսարի շահագործման դեմ պայքարը մեծ, համահայկական ընդվզման շարունակությունն են05-07-2018 Արդեն երկու շաբաթ է, Ամուլսարի փրկության թեման գլխավորն է երկրում և այն այլևս չի դառնալու երկրորդական` մինչև լուծում չստանա03-07-2018 Ամուլսարի ծրագրի իրականացումը սպառնում է նաև Սևանա լճին՝ ծանր մետաղներով, ռադիոակտիվ և վտանգավոր այլ նյութերով…02-07-2018 Ահա ձեզ անհերքելի փաստ, պարոն Փաշինյան. բուն հանքի տարածքում թթվային դրենաժի անկառավարելի լինելը թաքցվել է փորձաքննությունից (տեսանյութ և ֆոտոշարք)02-07-2018 Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա. ՀՀ վարչապետ02-07-2018 Բրոնոզյանի խորհրդատուների հայտարարությունն Ամուլսար այցից հետո30-06-2018 Հայաստանի պետական անվտանգությունը խաթարվելու է Ամուլսարում անկառավարելի էկոլոգիական և այլ ռիսկերի հետևանքով12-06-2018 ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը չընդունեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` հանքերի վերաբերյալ առաջարկությունները11-06-2018 «Փնտրվում» է Lydian International-ի գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը․ ՀԲՃ25-05-2018 Մի անհանգստացեք, պարոն վարչապետ, Լիդիան Արմենիա»-ն չի՛ կարող դիմել որևէ միջազգային դատարան23-05-2018 Երկնքից էլ Աստված իջնի` այս հանքը չի բացվելու (տեսանյութեր)13-05-2018 Լիդիանը կոլապսի առջև է․ Հայկական բնապահպանական ճակատ06-04-2018 Հայ պառլամենտական ների միջազգային ասոցիացիայի և «Հայաստանի կանաչների միության» անդամների համատեղ քննարկումը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ30-03-2018 ՀՀ բնապահպա նության նախարար Արծվիկ Մինասյանը մե՞ր ընկերն է, թե «արջի» (տեսանյութ)30-03-2018 Խորհրդի անդամ և հրավիրված հասարակական կազմակերպությունները քննարկել են Ամուլսարի շահագործման ծրագիրը28-03-2018 Ոչնչացվող Հայաստան (ֆոտոշարք)21-03-2018 Ամուլսարը, լրատվամիջոցները և Լիդիանը. ՀԲՃ16-03-2018 Ամուլսարում ջրերի սպասվող աղտոտման մասին Լիդիանի սխալ և անհիմն պնդումներին ի պատասխան․ ՀԲՃ14-03-2018 «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը (տեսագրություն) 13-03-2018 Հանրային խորհրդում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել06-03-2018 Բաց նամակ Արծվիկ Մինասյանին15-02-2018 Եվրոպական բանկը հրաժարվում է Ամուլսարում իր պատասխանատվությունից․ ՀԲՃ 16-01-2018 Ամուլսարի շահագործմամբ առհավետ կորցնելու ենք այդ մակերեսի երկրաբանական կառուցվածքը՝ բուսական-կենդանական աշխարհը, գետերն ու սառնորակ աղբյուրները (տեսանյութ)15-01-2018 Ամուլսարի հանքի շահագործումից այսուհետ սպառնալիքները ավելի մեծ են լինելու.Նոր՝ թվեր (տեսագրություն) 08-01-2018 Փորձագետների հանդիպումը չի կայանալու, թեև «Լիդիանը» ընդունել էր հրավերը28-12-2017 Անկախ փորձագետները մերժում են Լիդիանի ներկայացուցիչների հետ հանդիպելու ՀՀ բնապահպանության նախարարի հրավերը14-12-2017 ՀԲՃ. ՀՀ ԲՆ հերթական «հանճարեղ» պատասխանը Ամուլսարի վերաբերյալ հարցմանը04-11-2017 «Լիդիանը» հերքում է, թե Ամուլսարը սպառնում է ողջ Հայաստանին25-10-2017 Հայաստանի համար կործանարար հետևանքներ ունեցող Ամուլսարի ոսկու ծրագրի առնչությամբ01-10-2017 Հայաստանի ջրային սիրտը շարունակում է վտանգված մնալ․ Հարութ Բրոնոզյան04-08-2017 Չփնտրել անփնտրելին. Վարչապետը պատգամավորին չներկայացրեց Ամուլսարի մասին խոստացված նյութերը28-07-2017 Տարեկան 200 000 տոննա ամոնալ է պայթեցվելու Հայաստանի հազվագյուտ մաքուր մնացած վայրերից մեկում, Ջերմուկ առողջարանային քաղաքի քթի տակ (ֆոտոշարք)26-07-2017 Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել։ Ինչեր է թաքցրել Լիդիանը, և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը21-07-2017 Հայաստանի ազգային անվտանգությունը` սպառնալիքի տակ. Ամուլսարում առաջացող ծծմբական թթուն լինելու է խիստ թունավոր. SOS, SOS, SOS…12-07-2017 Լիդիանի նման անփորձ ընկերություն մը ի՞նչ գործ ունի Ամուլսարում. Հարութ Բրոնոզյան06-07-2017 Ամուլսարի ծրագրի իրագործմամբ հարվածի տակ են Արփան, Սևանա լիճը, Ջերմուկի ջրերը …04-07-2017 Էկոլոգիական եղեռն- 128-06-2017 Ինչպես կործանել Հայաստանը28-06-2017 Ամուլսարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը ցույց տվեց, որ նա չի տարբերվում իր նախորդներից. բնապահպաններ (տեսանյութ)28-06-2017 Վարչապետը Ամուլսարի առնչությամբ փորձեց փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ. (տեսագրություն)24-06-2017 Մարդասիրական «Ավրորան» և հակամարդկային «Ամուլսարի ոսկու ծրագիրը»22-06-2017 Սփյուռքը եւս անհանգստացած է Ամուլսարի հանքի շահագործման իրական հետեւանքներից (տեսագրություն)18-06-2017 «Ավրորան» ու Ամուլսարում հանքը համատեղելի՞ են․ բաց նամակ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին 15-06-2017 Բնապահպա նությա՞ն, թե բնավերման նախարարություն…14-06-2017 Հասկանո՞ւմ եք, թե ինչ կկատարվի այն թունելի փլուզումից հետո, որով տեղափոխվող ջուրը պետք է հասցվի Սևանա լիճ14-06-2017 Հեռուստակամուրջ․ «Ամուլսարի ոսկու ծրագիրը և հանքարդյունահանումը` սպառնալիք Հայաստանի գոյությանը» թեմայով 13-06-2017 Խելագարվե՞լ եք, այս ի՞նչ եք անում…13-06-2017 Ամուլսարի հանքի շահագործումը անթույլատրելի է․ Լեւոն Գալստյան07-06-2017 Վարչապետին չի՞ հետաքրքրում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը, թե՞ Ամուլսարի ծրագրի ետևում կանգնածները նրանից ավելի զորեղ են31-05-2017 «Ջերմուկ» հազվագյուտ հանքային ջուրը` կորստյան վտանգի տակ28-05-2017 Հեռուստակամուրջ - քննարկում Ամուլսարի եւ Հայաստանի հանքարդյունաբերության վերաբերյալ24-05-2017 Կուրացնող ոսկին և մոտ ապագայում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը (ֆոտոշարք)05-04-2017 Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները28-02-2017 Վտանգի տակ են տարածաշրջանի ռազմավարական քաղցրահամ և հանքային ջրերի պաշարները.ՀԲՃ20-02-2017 Միջազգային բանկերի (IFC, EBRD) գերագնահատված չափանիշների հետքերով․ ՀԲՃ30-12-2016 ԱՄՈՒԼՍԱՐ՝ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԴԱՇՏ․ դոկտոր Արմեն Սաղաթելյան10-08-2012 Ամուլսարի ծրագիրը այս փուլում11-07-2012 Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի լիցենզավորումն առավել թափանցիկ կդառնա18-06-2012 Շփոթմունք՝ Ամուլսարի խնդրի շուրջ16-06-2012 «ԷկոԼուր»-ի բաց նամակը «Գեոթիմ» ՓԲԸ-ին12-06-2012 «Ջերմուկ» քաղաքն ունի ընտրության երկու ուղի` կամ տուրիզմի, կամ հանքարդյունաբերության կենտրոն07-06-2012 «Գեոթիմ» ՓԲԸ-ն կոչ է անում «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությանը չներխուժել Ընկերության տարածք 01-06-2012 Քննարկեցին Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերը17-05-2012 Տեղի կունենա քննարկում Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման խնդրի շուրջ 08-05-2012 Գեոթիմը հիմնեց Գնդեվազի ծառուղին 03-05-2012 «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում է ՀՀ նախագահին ամայանալու վտանգից փրկել Ջերմուկ քաղաքը13-03-2012 Գեոթիմը չի մասնակցում «քննարկմանը»22-02-2012 Ամուլսարի հանքավայրի «անթույլատրելի» շահագործման մասին ՀԱԿ-ի հայտարարությունը չունի որեւէ հիմնավորում. «Գեոթիմ» ՓԲԸ21-02-2012 Վտանգի տակ է դրված ազգի գենոֆոնդը12-01-2012 Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն Ջերմուկի տարածաշրջանում անթույլատրելի է05-08-2011 ՎԶԵԲ-ը եւ ՄՖԿ-ն ներդրումներ են կատարում բրիտանական «Լայդիան Ինթերնեյշնլ»-ի Ամուլսարի ոսկու նախագծում 11-07-2011 Ամուլսարում ոսկու երկրաբանա-հետախուզական աշխատանքները լավ արդյունքներ են տվել02-02-2011 Հայաստանում եւս մեկ ոսկու հանքավայր կշահագործվի բաց եղանակով