ՀԵՀ կամավորական խմբերը կներգրավվեն «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի քարոզչական աշխատանքներում


ՀԵՀ կամավորական խմբերը կներգրավվեն «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի քարոզչական աշխատանքներում

  • 16-06-2017 11:20:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի շուրջ կազմակերպվող հանրային քննարկումների շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում երիտասարդական կազմակերպությունների, ՀԵՀ մարզային երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչների հետ: 
ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը նախ ներկայացրեց ՀՀ Զինված ուժերի համալրման նոր ծրագրերի պայմանները, մանրամասներն ու առանձնահատկությունները: Նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ առաջարկվող զինվորական ծառայության նոր տեսակները չեն ենթադրում նախկին ձևի վերացում կամ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի փոփոխություն: Պաշտպանության նախարարությունը ընտրության հնարավորություն է տալիս այն երիտասարդներին, ովքեր զորակոչվելու են ազգային բանակ: Երկու ծրագրերի մասնակից դառնալու դեպքում էլ պետությունը բանակ զորակոչված երիտասարդներին հատկացնելու է ֆինանսական ու սոցիալական փոխհատուցման շոշափելի փաթեթ: 
 
Հանդիպման մասնակիցները բարձրացրին մի շարք հարցեր, ինչպիսիք են ծրագրերով նախատեսվող զինծառայողին տրվող դրամական միջոցների օգտագործման ոլորտների ընտրությունը, զինծառայողին հատկացվելիք արձակուրդի տևողության ընտրության տրամաբանությունը, սփյուռքի երիտասարդների ներգրավվածության հնարավորությունը: 
ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը կարևորեց ծրագրերի մասին անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը հասարակությանը, քարոզչական խմբերի աշխատանքը: Այնուհետև առաջարկեց ՀԵՀ մարզային կենտրոնների և կամավորական խմբերի աջակցությունը. «Մենք ունենք նման փորձ: Մեր մարզային համակարգողները պարբերաբար նման հանդիպումներ կազմակերպել են, և կարող ենք արձանագրել, որ տասնյակ երիտասարդներ այդ հանդիպումների արդյունքում կողմնորոշվել են դեպի ռազմական կրթություն»: 
Վիգեն Սարգսյանն օգտակար համարեց ծրագրերի ներկայացման հաջորդ փուլերին համագործակցությունը ՀԵՀ-ի կամավորական խմբերի հետ: Հանդիպման ավարտին նախարարը հայտնեց, թե պատրաստ են քննարկել նաև երիտասարդական կազմակերպությունների առաջարկները:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 
հասարակայնության հետ կապերի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play