ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի սենսացիոն հայտարարությունը (ֆոտոշարք)


ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի սենսացիոն հայտարարությունը (ֆոտոշարք)

  • 16-06-2017 12:05:35   | Իսրայել  |  Քաղաքական

 
 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտրեշը, ՍԱՆԱ լրատվական գործակալության տեղեկացմամբ, ասել է, որ Իսրայելը աջակցում է ահաբեկիչներին Սիրիայում:
«Իսրայելը հովանավորում է Սիրիայում ահաբեկչական խմբերին, այդ թվում՝ Ալ-Նուսրա ճակատին,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:- Բռնագրավված Գոլանի բարձունքներում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի զեկույցի համաձայն, Իսրայելը զենք ու այլ տեսակի օգնություններ է առաքում ահաբեկչական խմբերին Սիրիայում»:
Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը 1974 թվականից տեղակայված են Գոլանի բարձունքներում:
Հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը մինչ այժմ Իսրայելի կողմից ահաբեկչական խմբերին օգնություն հասցնելու 16 դեպք են գրանցել: Ավելի վաղ սիրական ուժերը տեղեկացրել էին Իսրայելի կողմից ահաբեկչական խմբերին զինամթերքի և նույնիսկ բժշկական օգնությունների մասին:  
Անտոնիո Գուտրեշն Իսրայելի պաշտոնյաներին կոչ է արել կրակ չբացել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ուղղությամբ:
Իսրայելի սիոնիստական վարչակարգն եթե այդպես չվարվեր, կնշանակեր դավաճանել է ինքն իրեն:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play