ՀՀ ԱԻ նախարար. «Հայաստանի Սեսյմիկ ծառայությունը պետք է արժանավայել ներկայացված լինի միջազգային հարթակում»


ՀՀ ԱԻ նախարար. «Հայաստանի Սեսյմիկ ծառայությունը պետք է արժանավայել ներկայացված լինի միջազգային հարթակում»

  • 16-06-2017 13:38:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց «ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության ղեկավար կազմի հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ոլորտում առկա խնդիրները դրանց լուծման ուղիներն ու մեխանիզմները: Մասնավորապես՝ քննարկվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Կառավարությանը ներկայացված «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպելու և «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին նախագծի իրականացման գործընթացը: 
 
Նախարար Տոնոյանը նախանշեց ոլորտում առկա այն խնդիրները, որոնք օպտիմալացման արդյունքում լուծում կստանան: Առաջնայիններից է ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներով հետազոտությունների իրականացումը: Հետազոտությունների արդյունավետությունը չափվում է կանխատեսումներ անելու և դրա հիման վրա ազդարարման համակարգ ներդնելու հնարավորությամբ, իսկ որակյալ հետազոտություն իրականացնելու համար անհրաժեշտ են նորագույն սարքավորումներ և տեխնոլոգիաներ: 
«Հայաստանը Սեյսմիկ պաշտպանության ծառայության մոնիթորինգային համակարգով և հետազոտություններով պետք է կարողանա պատշաճ ներկայացվածություն ունենալ միջազգային հարթակում: Մենք պետք է հասնենք սեյսմիկ վտանգը կանխատեսելու և այդ մասին բնակչությանը վաղ ազդարարելու կարողության»,-շեշտեց նախարարը: 
 Օպտիմալացման արդյունքում նախատեսվում է նաև ակտիվացնել միջազգային համագործակցությունը: Դրամաշնորհային մեծ ծրագրերից չզրկվելու համար հայկական կողմը պետք է կարողանա ապահովել արժանավայել համաֆինանսավորում: 
Նախատեսվում է միջոցներ ուղղել թիրախային խոցելի խմբերի հետ տարվող աշխատանքներին (երեխաներ, ծերե, կանայք, հաշմանադամություն ունեցող անձինք և այլն): Մասնավորապես՝ դպրոցներում, մանկապարտեզներում, մանկատներում, հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցներում ուսումնական աշխատանքներ իրականացնել երկրաշարժի ժամանակ վարքականոնների վերաբերյալ, ինչպես նաև՝ ուսումնական ձեռնարկներ մշակել տարբեր թիրախային լսարանների համար:  
ԱԻ նախարարն անդրադարձավ ոլորտում առկա կադրային խնդրին՝ նշելով, որ լավագույն մասնագետներին ներգրավելու համար հարկավոր են ֆինանսական միջոցներ: Դ. Տոնոյանը հանձնարարեց օպտիմալացման արդյունքում նախատեսվող ծրագրում ներառել,  այսպես կոչված, Խրախուսման ֆոնդ, հասկացությունը ինչը թույլ կտա համակարգ ներգրավել ոլորտի լավագույն մասնագետներին: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն