Երեխաների հիվանդանոցային բուժօգնության որակի բարելավումը Առողջապահության նախարարության օրակարգում


Երեխաների հիվանդանոցային բուժօգնության որակի բարելավումը Առողջապահության նախարարության օրակարգում

  • 16-06-2017 15:25:54   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարարության և  Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական գրասենյակի միջև կնքված 2016-2017թթ. համագործակցության երկամյա համաձայնագրի միջոցառումների շրջանակում մեկնարկել է «Երեխաների հիվանդանոցային բուժօգնության որակի բարելավումը Հայաստանում» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցում էին  ԱՀԿ եվրոպական գրասենյակի ներկայացուցիչ Այգյուլ Կուտտումուրատովան, միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, Երևանի և  մարզերի մանկական հիվանդանոցային ծառայությունների բուժաշխատողներ: 
 
Ներկայացվել են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում այդ ուղղությամբ զարգացումները, Հայաստանում առկա իրավիճակը, մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման ազգային ռազմավարության ներդրման ընթացիկ խնդիրները հիվանդանոցային մակարդակում: Չորս մարզային հիվանդանոցի (Աբովյան, Իջևան, Արթիկ, Վանաձոր) զեկուցողները ներկայացրել են, թե երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ուղեցույցների («Գրպանի տեղեկատուի») ներդրման շրջանակներում ինչ բարելավումներ են իրականացվել իրենց բժշկական կենտրոններում և ինչ խոչընդոտներ կան: 
Աշխատաժողովում քննարկվել են մեր երկրում երեխաների հիվանդանոցային բուժօգնության որակի բարելավման հետագա զարգացումներին ուղղված անելիքները: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play