Վեոլիա Ջուր ՓԲ-ն հայտնաբերել է ապօրինի ջրօգտագործման 16 դեպք


Վեոլիա Ջուր ՓԲ-ն հայտնաբերել է ապօրինի ջրօգտագործման 16 դեպք

  • 16-06-2017 15:55:35   | Հայաստան  |  Հասարակություն

Վերջին օրերին «Գառնի-Արտաշատ-Երասխավան» մայր ջրատարում «Արևելք» տարածաշրջանի տնօրինության աշխատակիցները շարունակ ջրի քանակի անկում էին արձանագրում: Վայրկյանում 30 լիտր ջուր «հենց այնպես» կորում էր: Իսկ դա ավելի քան զգալի ծավալ էր, ինչը բացասաբար էր ազդում սպասարակման տարածքի բնակավայրերի ջրամատակարարման վրա: Առավել եւս, որ շոգ ամառը, ջրասպառման իր ավանդական «պիկով», օր օրի իրեն ավելի ու ավելի էր զգացնել տալիս:
Ընկերության շահագործման, առևտրային և տեխնիկական տնօրինությունների աշխատակիցներից կազմված համատեղ խումբը ջրատարին հարակից վայրերում ստուգայցեր սկսեց: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվեցին խմելու ջրի արտադրական և ոռոգման նպատակներով ապօրինի օգտագործման փաստեր: Թվով 16 միացում կտրեցին, խցափակեցին: Դրանց հեղինակների մի մասը համապատասխան ակտ կազմելուց հետո պարտավորվեց տեղադրել ջրաչափ ու այսուհետ կանոնավոր վճարել սպառածի դիմաց:
 
Սակայն ընկերության աշխատակիցները այսքանով չբավարարվեցին: «Արևելք» տարածաշրջանի փոխտնօրեն Գաբրիել Մելիքսեթյանը մեզ տեղեկացրեց, որ մոտ օրերս նույն կազմով ջրմուղագործները կրկին լինելու են տարածքում` Գառնու անուշահամ ջրի կորուստների /տեխնիկական ու առեւտրային/ պատճառների ուսումնասիրությունը շարունակելու համար:
 
Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play