Արա Բաբլոյանն այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամաս
16-06-2017 17:33:48 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Հունիսի 16-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, Արցախի Հանրապետության Ազգային ժողողի նախագահ Աշոտ Ղուլյանի և ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ուղեկցությամբ, այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամաս:
Առաջնագծում բարձրաստիճան հյուրերը ծանոթացել են մարտական հերթապահության կրման ընթացքին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և շփվել վերջիններիս հետ: