«Դինամո»մարզահամալիրում անցկացվել է մինի ֆուտբոլի հուշամրցաշար


«Դինամո»մարզահամալիրում անցկացվել է մինի ֆուտբոլի հուշամրցաշար

  • 16-06-2017 20:06:22   | Հայաստան  |  Սպորտ

Հունիսի 12-ից 16-ը «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության մարզահամալիրում անցկացվեց մինի ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված նախորդ տարվա հուլիսին ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկաններ՝ գնդապետ Արթուր Վանոյանի,  ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի և լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի հիշատակին: Առաջնությանը մասնակցեցին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 21 հավաքական թիմ: Եզրափակիչում հաղթողի կոչման համար պայքարեցին ոստիկանության զորքերի և Լոռու մարզային վարչության թիմերը: Դիմակայությունն ավարտվեց ոստիկանության զորքերի թիմի հաղթանակով՝ հաշիվը 5:1: 
3-րդ տեղը գրավեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի թիմը: Հաղթող թիմին հանձնվեցին հուշամրցաշարի փոխանցիկ գավաթը, դիպլոմներ, մեդալներ, նաև դրամական պարգև: 
 
2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերին էլ հանձնվեց դիպլոմներ ու մեդալներ: Պարգևատրվեցին նաև հուշամրցաշարի լավագույն խաղացողները: Մրցանակները հանձնեցին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, ոստիկանության պետի տեղակալներ Անուբաղ Համբարյանը, Սամվել Հովհաննիսյանը, Գագիկ Համբարձումյանը, Վարդան Եղիազարյանը, նաև ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստության բաժնի պետ, Գառնիկ Հայրապետյանը: Պարգևներ հանձնվեցին նաև հուշամրցաշարի պատվավոր հանդիսատեսին՝ Արթուր Վանոյանի, Գագիկ Մկրտչյանի և Յուրի Տեփանոսյանի ընտանիքիների անդամներին:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ