Հիմա հասկանալի՞ է, թե ԻԼԻՊ-ն ինչպես է կարողանում այսքան երկար դիմանալ` չնայած նույնիսկ Ռուսաստանի հարվածներին


Հիմա հասկանալի՞ է, թե ԻԼԻՊ-ն ինչպես է կարողանում այսքան երկար դիմանալ` չնայած նույնիսկ Ռուսաստանի հարվածներին

  • 17-06-2017 13:57:36   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
ԱՄՆ-ի ծովուժի նախկին հրացանակիր Քեն Օքիֆն ասել է, որ Սաուդյան Արաբիային ԱՄՆ-ի տրամադրած զենքերը հայտնվում են ԻԼԻՊ ահաբեկչական խմբի գրոհայինների ձեռքում:
Անդրադառնալով զենքի վաճառքի առնչությամբ Միացյալ Նահանգների և Սաուդյան Արաբիայի միջև կնքված նոր գործարքին, ԱՄՆ-ի ծովուժի նախկին հրացանակիր և այդ երկրի  իմպերիալիստական քաղաքականությունների քննադատ  Քեն Օքիֆը, Press TV հեռուստաընկերության տեղեկացմամբ, ասել է.
«Սաուդյան Արաբիայի հետ 110 միլիարդ դոլար արժողությամբ ստորագրված սպառազինական պայմանագրի ամերիկյան զենքի մեծ մասն, ի վերջո, հայտնվելու է ԻԼԻՊ ահաբեկչակն խմբի գրոհայինների ձեռքում»:
ԱՄՆ-ի ծովուժի նախկին հրացանակիրը հայտարարել է նաև, որ «ԱՄՆ-ի իմպերիալիստական քաղաքականությունը պատճառ է դարձել, որ աշխարհում միլիոնավոր մարդիկ զոհվեն կամ տեղահանվեն»:
Քեն Օքիֆն ԻԼԻՊ-ը համարել է Իսրայելի սիոնիստական ռեժիմի և Սաուդյան Արաբիայի միջոցով ստեղծված խմբավորում: Նա ընդգծել է, որ «Միջին Արևելքի տարածաշրջանում ահաբեկչական խմբերին Իրանի կողմից ցուցաբերվող աջակցության վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցրած հայտարարություններն անհիմն են»:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play