ԱՄՆ-ը նվաճում է Սիրիան ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ


ԱՄՆ-ը նվաճում է Սիրիան ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ

  • 17-06-2017 23:45:02   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
Միացյալ Նահանգները ծանր զինտեխնիկա տեղակայելով Սիրիայում, ահաբեկչության դեմ պայքարի կեղծ պատրվակով, ըստ էության, լուծում է այդ երկրում իր ապօրինի ռազմական ներկայությունը մշտական դարձնելու, իսկ ավելի որոշակի` Սիրիայի մի մասի նվաճման խնդիր: ՌԴ պաշտպանության նախարարությունը Սիրիայում ԱՄՆ արդիական զինտեխնիկայի տեղակայումն արդեն անօրինական քայլ է որակել:
Հայտարարելով, որ Սիրիայում ամերիկյան ծանր զինտեխնիկայի տեղակայման նպատակներն անորոշ են, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է. «ԱՄՆ-ն այն դեպքում է ծանր զինտեխնիկա տեղակայում տարածաշրջանում, երբ այլևս ԻԼԻՊ-ի ահաբեկիչներ գրեթե գոյություն չունեն»: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Այսօր Լավրովն ասել է. «Փորձագետների կարծիքով, Սիրիայում ամերիկյան զինտեխնիկայի տեղակայումը ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու նպատակ չի հետապնդում և, փաստորեն, ԱՄՆ-ն միտում է իր ռազմական ներկայությունն ամրապնդել Սիրիայում»:
Ըստ ՌԴ արտգործնախարարի, նաև առկա է այն համոզմունքը, որ Միացյալ Նահանգները փորձում է այդ ճանապարհով կանխել շիական մահիկի ստեղծումը:
«Եթե այս ամենն իրականություն է, ցավալի է, որ երկակի չափանիշների ազդեցության տակ ահաբեկչության դեմ պայքարի միասնական ճակատի ստեղծումն իր տեղը զիջելու է իսլամական երկրների տարաձայնությունները չարաշահելու և աշխարհաքաղաքական շարժումներին ուղղված փորձերին»:
Զարմանալ պետք չէ այն ամենի առնչությամբ, ինչ տեղի է ունենում, քանի որ Ելցինի ժամանակ ծնկի բերված Ռուսաստանը դեռ բավականաչափ ուժեղ չլինելով, ի վիճակի է ընդամենը ցավակցություն հայտնել:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական