ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է Իտալիայի Հանրապետության դեսպանին


ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է Իտալիայի Հանրապետության դեսպանին

  • 19-06-2017 14:47:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 19-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց  Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում հայ-իտալական համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները 2015թ.-ին Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի միջև քաղաքացիական պաշտպանության բնագավառում համագործակցության և արտակարգ իրավիճակներում աջակցության մասին» Փոխըմբռնման Հուշագրի շրջանակներում: 
 
Նախատեսվում է երկու երկրների տարածքում տեղի ունեցած բնական և տեխնածին աղետների կանխատեսման, կանխարգելման, նվազեցման բնագավառում երկկողմանի համագործակցության ապահովում. Ինչը ներառում է  գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակում, սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված ռազմավարության և մեթոդների մշակում, փորձագետների աշխատանքների արդյունքների փոխանակում և փորձագետների փոխայցելություններ: 
ՀՀ ԱԻ նախարարն ընդգծեց երկու երկրների միջև համագործակցության լայն հնարավորությունները քաղաքացիական պաշտպանության ոլորտում՝ շեշտելով, որ Իտալիայի մեծ փորձը առաջին բժշկական օգնության և հոգեբանական օգնության կազմակերպման հարցում կարող է բավական օգտակար լինել Հայաստանում քաղպաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին: Նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց նաև Իտալական Կարմիր Խաչի հետ հնարավոր համագործակցության շուրջ: 
Իր խոսքում նախարար Տոնոյանը կարևորեց Իտալիայի դերակատարումը նաև որպես միջնորդ արտակարգ իրավիճակների ոլորտում Հայաստանի և եվրոպական այլ երկրների միջև համագործակցության ակտիվացման գործընթացում: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play