Ահաբեկիչների հովանավորները պետք է ընկալեն հրթիռային հարվածների զգուշացնող պատգամը (տեսանյութ)


Ահաբեկիչների հովանավորները պետք է ընկալեն հրթիռային հարվածների զգուշացնող պատգամը (տեսանյութ)

  • 19-06-2017 14:50:58   | ԱՄՆ  |  Քաղաքական



 
 
Արձագանքելով հունիսի 7-ին Թեհրանում ԻԼԻՊ-ի իրականացրած ահաբեկչությանը, որի հետևանքով նահատակվեցին 18 և վիրավորվեցին Իրանի մի շարք խաղաղ քաղաքացիներ, Իսլամական հեղափոխության պահակազորն այն ժամանակ  հայտարարեց, որ այդ ոճրագործությունն անպատասխան չի թողնելու, հեղված անմեղ արյունը հատուցում է ստանալու: Եվ, ահա, Իրանը երեկ իր խոսքի տերն է եղել:
«Պահակազորի հրթիռները ուղղակիորեն թիրախ են դարձրել Դեյր էլ-Զորում ահաբեկիչներին պատկանող թիրախները,- ասել է Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ավիատիեզերական ուժերի հրամանատարը:- Թշնամիները թող իմանան, որ Թեհրանը Լոնդոնը կամ Փարիզը չէ: Դա փոքր գործ էր, որ կատարվեց, և եթե ևս մեկ անգամ ոտնձգություն իրականացնեն Իրանի դեմ, ավելի ծանր պատասխան կստանան»:
Բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն ասել է, որ Իրանի արձակած վեց հրթիռներն անցնելով Իրաքի օդային սահմանով, հարվածել են Սիրիայում ճշտված թիրախները: Դամասկոսի շրջակայքից դեպի Դեյր Էլ-Զոր թռած անօդաչու թռչող սարքերը Իրանին միաժամանակ հաղորդել են ճշտված թիրախներին հրթիռների հարվածելը:
Պահակազորի մամլո ծառայության ղեկավար, գեներալ մայոր Ռամազան Շարիֆը հայտարարել է, որ ահաբեկիչների տարածաշրջանային ու միջազգային հովանավորները պետք է ընկալեն այս գործողության զգուշացնող պատգամը: Նա նշել է, որ Պահակազորի հրթիռային գործողությունը Իրանի կողմից շատ փոքր պատիժ էր ահաբեկիչների ու թշնամիների համար: Իսրայելին, ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային ամեն ինչ շատ պարզ հասկացվել է:
Ի դեպ, Իրանը Սիրիայի տարածքում գտնվող ահաբեկիչների ուղղությամբ հրթիռներն արձակել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կազմում իբր թե ահաբեկիչների դեմ պայքարող ամերիկյան F-18 գերձայնային կործանիչը Սիրիայի երկնքում ոչնչացրել է Սիրիայի ռազմաօդային ուժերին պատկանող СУ-24 մարտավարական ճակատային ռմբակոծչին: Որոշ քաղաքագետների, քաղաքական վերլուծաբանների կարծիքով, այս երկու գործողությունների միջև կապ կա:
Իրանը Սիրիայի տարածքում ահաբեկիչներին հարվածել է «Երկիր-երկիր» դասի միջին հեռահարության բալիստիկ հրթիռներով, ինչի հետևանքով մեծաքանակ ահաբեկիչներ են ոչնչացվել:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական