«Ուրույն ձեռագրով ստեղծված Ձեր բեմադրությունները հայ ժողովրդական պարի առանձնահատկությունները դրսևորող ինքնատիպ նմուշներ են».Սերժ Սարգսյան


«Ուրույն ձեռագրով ստեղծված Ձեր բեմադրությունները հայ ժողովրդական պարի առանձնահատկությունները դրսևորող ինքնատիպ նմուշներ են».Սերժ Սարգսյան

  • 19-06-2017 15:31:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պարուսույց Սուրեն Գյանջումյանին ծննդյան 85-ամյակի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ամենայն բարիք:
 
«Նշանակալի է Ձեր ավանդը հայ ժողովրդական պարարվեստի զարգացման և տարածման գործում: Հավատարիմ մնալով իսկական արվեստագետի կոչմանը՝ տասնամյակների նվիրումով և անխոնջ աշխատանքով Դուք հիմնել եք պարախմբեր, որոնք փայլել են ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի բեմերում:
 
Ուրույն ձեռագրով ստեղծված Ձեր բեմադրությունները հայ ժողովրդական պարի առանձնահատկությունները դրսևորող ինքնատիպ նմուշներ են:
 
Գնահատելի է նաև Ձեր մանկավարժական գործունեությունը, որի արդյունքում մեծ բեմի ուղեգիր են ստացել բազմաթիվ շնորհալի երիտասարդներ»,- ասված է նախագահի շնորհավորական ուղերձում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն