«Դուք հայ երաժշտարվեստի այն երախտավորներից եք, ում տասնամյակների նվիրյալ աշխատանքի շնորհիվ գրվել են հայկական ջազի տարեգրության նշանակալի էջերը».Սերժ Սարգսյան


«Դուք հայ երաժշտարվեստի այն երախտավորներից եք, ում տասնամյակների նվիրյալ աշխատանքի շնորհիվ գրվել են հայկական ջազի տարեգրության նշանակալի էջերը».Սերժ Սարգսյան

  • 19-06-2017 15:33:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:
 
«Դուք հայ երաժշտարվեստի այն երախտավորներից եք, ում տասնամյակների նվիրյալ աշխատանքի շնորհիվ գրվել են հայկական ջազի տարեգրության նշանակալի էջերը:
 
Ձեր ստեղծագործությունները սիրված և գնահատված են երաժշտասեր հանրության կողմից, իսկ Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում երկարամյա աշխատանքը, ինչպես նաև մանկավարժական շնորհակալ գործունեությունը ամբողջացնում են արվեստագետի և մտավորականի Ձեր կերպարը», -ասված է Հանրապետության nախագահի շնորհավորական ուղերձում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play