Ապրիլյան պատերազմի մասնակից հաշմանդամ զինվորականին «գինու խցան» են տվել օրթոպեդիկ կոշիկի փոխարեն.«Հետք» (տեսանյութ)


Ապրիլյան պատերազմի մասնակից հաշմանդամ զինվորականին «գինու խցան» են տվել օրթոպեդիկ կոշիկի փոխարեն.«Հետք» (տեսանյութ)

  • 19-06-2017 16:23:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



«Հետք»-ին դիմել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Ալբերտ Մարտոյանը՝ ներկայացնելով ՊՆ-ի հետ կապված ավելի քան մեկ տարի ձգվող իր խնդիրները: 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծում մարտական հերթապահության ժամանակ ցրտահարված և երկու ոտնաթաթերը կորցրած պայմանագրային զինծառայողին ՊՆ-ի միջոցներով պլաստիկ վիրահատություն է կատարվել, սակայն բժիշկներն այն կիսատ են թողել՝ կատարելով միայն կրունկի վիրահատություն, իսկ ոտնաթաթերը պարզապես հեռացրել են:
 
Բժշկական եզրակացությամբ՝  Ալբերտ Մարտոյանին պետք է տրամադրվեին օրթոպեդիկ կոշիկներ և փոխարինող սիլիկոնե ոտնաթաթեր, սակայն տրամադրվել են գինու խցանի նյութից պատրաստված երկու անհասկանալի իրեր:
 
Ըստ զինծառայողի՝ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները նրա բողոքներին արհամարանքով են արձագանքել՝ հրաժարվելով զբաղվել նաև օրենքով հասանելիք նրա բնակարանի հարցով:
 
Զինծառայության ժամանակ անաշխատունակ դարձած Մարտոյանն ունի բնակարանի խնդիր, չի կարողանում կատարել վարկային պարտավորությունները, նույնիսկ չի կարողանում նորմալ տեղաշարժվել՝ նշելով, որ պաշտպանության և առողջապահության նախարարություններն իրար վրա են գցում նվազագույն պայմանները հոգալու իրենց պարտականությունները: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը