Հաբեթնակ Կուրղինյանը ժամանակավորապես գլխավորում է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը


Հաբեթնակ Կուրղինյանը ժամանակավորապես գլխավորում է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը

  • 19-06-2017 16:51:01   | Հայաստան  |  Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Մկրտչյանը դիմումի մեջ նշել է, որ հեռանում է աղջկա առողջական խնդիրների պատճառով։
 
Հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հաբեթնակ Կուրղինյանը։ Վերջին չորս տարիներին նա աշխատել է ազգային թիմի մարզչական շտաբում։
 
Ազատ ոճի ըմբիշները, Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ, կպատրաստվեն  օգոստոսի  21-26-ը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը։
 
Մարզչական շտաբում կշարունակի աշխատել նաեւ Էդգար Ենոքյանը։
Նոյյան տապան  -   Սպորտ