4800 երեխա կմասնակցի հունիսի 19-ից մեկնարկող ամառային հանգստի ծրագրին


4800 երեխա կմասնակցի հունիսի 19-ից մեկնարկող ամառային հանգստի ծրագրին

  • 19-06-2017 17:47:43   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
ՀՀ վարչապետի որոշման համաձայն 2017 թվականի հունիսի 19-ից մեկնարկել է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 7-13 տարեկան 4800 երեխաների ամառային հանգստի ծրագիրը՝ երեք հերթափոխով՝ 20-ական օրով:
 
Դպրոցականների 2017 թվականի ամառային հանգստի կազմակերպման նպատակով ստեղծված  ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե  Տերտերյանի նախագահությամբ գործող հանձնաժողովն արդեն հաստատել է 4800 երեխայի  բաշխումն ըստ ՀՀ մարզերի: Ամառային ճամբարներին կմասնակցեն նաև երեխաներ Արցախից և Ջավախքից: 
Ամառային հանգիստը կկազմակերպվի 3 հերթափոխով՝ «Հասմիկ», «Լուսաբաց», «Արագած», «Հեքիաթային կիրճ», «Աղբյուր ԼԱՎԱ» և «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան» ճամբարներում: 
 
 
 
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play