«Շիրակ կենտրոնը» հայտարարում է նոր բարեգործական ձեռնարկի մասին՝ «Հազար պայուսակ՝ հազար սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին»


«Շիրակ կենտրոնը» հայտարարում է նոր բարեգործական ձեռնարկի մասին՝ «Հազար պայուսակ՝ հազար սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին»

  • 19-06-2017 19:15:00   | Շիրակի մարզ  |  Կազմակերպություններ

 
«Շիրակ կենտրոնը» վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին օգնություն ցուցաբերելու նպատակով, յուրաքանչյուր ամառ, ուսումնական տարվա նախաշեմին իրականացնում է «Ոչ մի երեխա դպրոցից չպետք է դուրս մնա գրենական պիտույքներ և հագուստ չունենալու պատճառով» խորագիրը կրող բարեգործական ձեռնարկը:
 
Ծրագրի շրջանակում, Գյումրու և Շիրակի մարզի գյուղերի անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների երեխաներին բաժանվելու է պայուսակներ, գրենական պիտույքներ, հագուստ, հիգիենիկ պարագաներ և այլն, որպեսզի վերջիններս դրանց բացակայության պատճառով չզրկվեն դպրոց հաճախելու և պատշաճ կրթություն ստանալու հնարավորությունից:
«Շիրակ կենտրոնը» իր խորին երախտագիտությունն է հայտնում գործընկեր կազմակերպություններին և անհատ բարերարներին՝ այս կարևորագույն ձեռնարկին աջակցություն ցուցբերելու համար: Հանգանակված գումարներով ձեռք բերված իրերը կբաժանվեն տնակային ավաններում բարեգործական շրջայցերի, ինչպես նաև սոիալապես անապահով ընտանիքների երեխաների համար կազմակերպվելիք միջոցառումների ժամանակ:
Բարեգործական ձեռնարկի մասին պատմող տեսանյութեր և ֆոտոռեպորտաժներ պարբերաբար կներակայացվեն սոցիալական կայքերում և Shirakcentre.am կայքում:
«Շիրակ կենտրոն» ՀԿ
ՀՎՀՀ՝ 05532775
Էլ. փոստ՝shirakcentre@gmail.com
Հեռ. +(374 91) 451337, +(374 55) 066992
Benejiciary Bank: INECOBANK CJSC, YEREVAN, ARMENIA,
SWIFT CODE: INJSAM22
AMD - 2051222035941001
EUR - 2051222035941040
RUB - 20512 22035941041
USD – 2051222035941020    
 
ARDSHINBANK CJSC, GYUMRI BRANCH
S.W.I.F.T CODE: ASHB AM 22XXX 7 Gay str. GYUMRI,
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play