Հարկադիր կատարման ծառայությունը հունիսի 12-ից 16-ը ստացել է 2219 դիմում և գրություն


Հարկադիր կատարման ծառայությունը հունիսի 12-ից 16-ը ստացել է 2219 դիմում և գրություն

  • 19-06-2017 19:18:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հունիսի 12-ից 16-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2219 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 487 հեռախոսազանգի:
 
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 23 բողոքի: 
2017 թվականի հունիսի 12-ից 16-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 2050 քաղաքացի:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն