Մեկնարկել է Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով առաջին կանոնավոր չվերթը


Մեկնարկել է Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով առաջին կանոնավոր չվերթը

  • 20-06-2017 11:45:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց «Էյր Կաիրո» ավիաընկերության՝ առաջին կանոնավոր չվերթն իրականացրած օդանավը:
Հուրգադայից Երևան կանոնավոր չվերթով ժամանած առաջին ուղևորների շարքում էին Կահիրեի հայկական համայնքի քաղաքական և մշակութային ոլորտի, ինչպես նաև՝ դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
«Զվարթնոց» օդանավակայանում աղ ու հացով դիմավորեցին օդանավի առաջին ուղևորներին: 
«Էյր Կաիրո» ավիաընկերության կանոնավոր չվերթները կխթանեն ուղևորահոսքի աճին, կնպաստեն տնտեսության զարգացմանը և իրենց դրական ազդեցությունը կունենան զբոսաշրջության զարգացման գործում: 
 
Շնորհավորում ենք ավիաընկերությանը կանոնավոր չվերթների մեկնարկի կապակցությամբ և մաղթում անվտանգ թռիչքներ: 
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ավիաընկերությունը ստացել է թույլտվություն կանոնավոր չվերթներ իրականացնել Հուրգադա-Երևան- Հուրգադա և Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ երթուղիներով: Հուրգադա-Երևան- Հուրգադա երթուղով թռիչքները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի, իսկ Շարմ էլ-Շեյխ- Երևան- Շարմ էլ-Շեյխ երթուղով թռիչքները՝ յուրաքանչյուր հինգշաբթի:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play