Մեկնարկել են «Երևանի ՋԷԿ»-ի նոր ենթակայանի կառուցման նախապատրաստման աշխատանքները


Մեկնարկել են «Երևանի ՋԷԿ»-ի նոր ենթակայանի կառուցման նախապատրաստման աշխատանքները

  • 20-06-2017 11:54:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մեկնարկել են «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Երևանի ՋԷԿ»-ի նոր ենթակայանի շինարարության նախապատրաստման  աշխատանքները։
Ընկերության տեխնիկական տնօրեն Արկադի Գևորգյանի փոխանցմամբ, այս պահին ընթանում են ենթակայանի կառուցման շինհրապարակի կարգաբերման միջոցառումներ, կատարվում են հողային աշխատանքներ։
 
-Ծրագրի իրականացմամբ «Երևանի ՋԷԿ»-ը կունենա 220 կՎ նոր ենթակայան, ինչը պայմաններ կստեղծի կրճատելու սարքավորումների խափանումների հաճախականությունը, կբարձրացնի ենթակայանի աշխատանքի հուսալիությունն ու արդյունավետությունը, հնարավորություն կընձեռի նոր ջերմային էներգաբլոկի արտադրած էլեկտրաէներգիան փոխանցել համակարգ,-հավաստիացրել է Արկադի Գևորգյանը։  
Նոր ենթակայանի կառուցման շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018թ.։ Այն իրականացնում է AB SUBSTATIONS AND COBRA INSTALACIONES Y SERVICIOS S.A. (Շվեդիա/Իսպանիա) կոնսորցիումը։ Ենթակայանի կառուցման արժեքը կազմում է շուրջ 17 մլն եվրո։
Հիշեցնենք, որ «Երևանի ՋԷԿ»-ի գործող ենթակայանը շահագործման է հանձնվել 1963թ.։ Վերջինիս խափանման դեպքում կայանն անջատվում է ցանցից և անհրաժեշտություն է առաջանում գործարկել այլ՝ ավելի թանկ հզորություններ։  Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է «Երևանի ՋԷԿ»-ում արտադրվող էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը։ Հատկապես, որ այս կայանին բաժին է ընկնում Հայաստանում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 20 տոկոսը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play