Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել «Գնացք 12» արդիական կրթաձևերի աշխատանքային սեմիարին


Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել «Գնացք 12» արդիական կրթաձևերի աշխատանքային սեմիարին

  • 20-06-2017 16:07:22   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Dasaran կրթական ծրագրի կողմից մշակված «Գնացք 12» արդիական կրթաձևերի աշխատանքային սեմիարին, որին մասնակցում են  Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների շուրջ չորս տասնյակ մանկավարժներ: 
 
Ողջունելով մասնակից ուսուցիչներին՝ նախարարն ընդգծել է նման դասընթացների կարևորությունը, նշել է որ դրանց հիմնական նպատակը պետք է լինի ուսուցչի հեղինակության բարձարացումը. «Մեր նպատակն է հանրակրթության համար ստեղծել մի համակարագ, որտեղ  ուսուցչի աշխատանքը կդիտվի արժանապատիվ, իսկ գիտելիքների կիրառական հմտությունները նորարարությունների ներմուծման լրացուցիչ խթան: Տարակարգի ինստիտուտի ներմուծումը հետապնդում է հենց այդ նպատակը, որպեսզի ուսուցիչը մոտիվացված լինի կատարել հետազոտական, ինչու ոչ նաև գիտական աշխատանք: Կրթական քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկը ուսուցչի հեղինակության բարձրացումն է, որպեսզի նա ունենա իր արժանի տեղն ու դիրքը հասարակության մեջ»,- նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ այդ նպատակով նախատեսվում են հիմնովին փոխել ուսուցիչների վերապատրաստման գործող համակարգը՝ որդեգրելով միանգամայն նոր մոտեցումներ:  Լ. Մկրտչյանի խոսքով՝ վերապատրաստումները պետք է լծակ հանդիսանան՝ գիտելիքներն իբրև հմտություն կիրառելու համար և այստեղ նախարարությունը կարևորում է բարձրակարգ մասնագիտական ներուժը սրտացավ ներդումը կրթության ոլորտում:
Հանդիպման ավարտին սեմինարի մասնակից ուսուցիչները ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից պարգևատրվել են «Նոր սերնդի ուսուցիչ» կրծքանշանով:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play