Ավելի քան 30 երկրի խաղաղարար կանայք կոչ են անում սատար կանգնել սիրիացի կանանց` լուծել նրանց գոյատևման խնդիրը


Ավելի քան 30 երկրի խաղաղարար կանայք կոչ են անում սատար կանգնել սիրիացի կանանց` լուծել նրանց գոյատևման խնդիրը

  • 20-06-2017 16:18:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մենք՝ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներս` ավելի քան 30 երկիր և երկրամաս ներկայացնող կին խաղաղարարներս, 2017թ. հունիսի 7-9 Երևանում մասնակցելով «Ժամանակակից մարտահրավերները լուծելու նոր ուղիների որոնում: Կին խաղաղարարների պատմությունները» վերտառությամբ հինգերորդ միջազգային կոնֆերանսին` կոչ ենք անում բոլոր կառավարություններին, մարդասիրական և մարդու իրավունքի հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին՝
Ընդառաջել սիրիացի կնոջ առաջարկին, այն է՝ ՄԱԿ-ի վերահսկողության տակ հիմնել ժամանակավոր հանձնաժողով:
Տրամադրել ուժեղ պաշտպանության միջոցներ սիրացի փախստականների ճամբարներում և ձեռնարկել հատուկ միջոցներ` բռնությունից և շահագործումից կանանց ու երեխաներին պաշտպանելու համար:
Հիմնել մշտադիտարկման թիմ՝ ավելի քան հիսուն տոկոս կանանց մասնակցությամբ՝ վերահսկելու և փաստագրելու սիրիացի կանանց իրավիճակը հարևան երկրներում: 
 
Մշակել գործողությունների ծրագիր՝ սիրիացի կանանց պաշտպանության և քաջալերման համար, որի առաջնահերթ նպատակը կլինի նրանց կարիքները հոգալը: 
Աջակցել Սիրայում և հարևան երկրներում գտնվող կանանց համար նախատեսված հատուկ տնտեսական ծրագրերին` նրանց հնարավորություն  տալու տնօրինել իրենց ընտանիքի կենսապահովման միջոցները  և դիմագրավել խախտումներին ու շահագործմանն իրենց ընտանիքում և համայնքում:
Հատկացնել հատուկ ֆինանսավորում՝ կառավարությունների և միջազգային կազմակերպությունների կողմից` սիրիացի կանանց կարիքներին (հոգեբանական, կրթական, տնտեսական, իրավական, քաղաքական) ուղղված հատուկ ծրագրեր մշակելու համար:
ՄԱԿ-ի վերահսկողության տակ դպրոցներ բացել տեղահանված տարածքներում և փախստականների ճամբարներում: Այս դպրոցները ՄԱԿ-ի հաստատած ուսումնական ծրագրերի առարկան են, և պետք է հաշվի առնել այն, որ այդ ծրագրում ընդգրկված աղջիկների ներկայությունը 50% է կազմում:
Բացել կանանց համար հատուկ առողջապահական կենտրոններ, որոնք հոգ կտանեն կանանց և աղջիկների առողջության ու հոգեբանական վիճակի մասին և կապահովեն նրանց անհրաժեշտ կարիքները:
Պահանջել կառավարությունից և բոլոր այլ հակամարտող կողմերից հայտնել առևանգվածների ու կին կալանավորվածների անունները, նրանց ճակատագրի մասին ու ազատել նրանց իրենց երեխաների հետ միասին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն