Առողջապահության նախարարությունը Տուլայում տեղի ունեցած պատահարից տուժածների առողջական վիճակի մասին նոր տվյալներ է հաղորդում


Առողջապահության նախարարությունը Տուլայում տեղի ունեցած պատահարից տուժածների առողջական վիճակի մասին նոր տվյալներ է հաղորդում

  • 20-06-2017 16:59:50   | Ռուսաստան  |  Հասարակություն

Հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած Հայաստանի 3 քաղաքացին շարունակում են բուժում ստանալ Ստուպինոյի և 3-ը Տուլայի բժշկական կազմակերպություններում:
 
Կատարված հետազոտությունների արդյունքում ճշտվել են ախտորոշումները. գրեթե բոլորի մոտ առկա է գլխուղեղի ցնցում և ոսկրերի տարաբնույթ կոտրվածքներ: Տուժածներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը` բավարար:
 
ՀՀ առողջապահության նախարարությունը մշտական կապ է պահպանում Ռուսաստանի Դաշնության համապատասխան բժշկական կազմակերպությունների հետ: Բոլոր տուժածներին տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում:
 
ՀՀ առողջապահության նախարարություն
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play