«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին այցելած քաղաքացու կոշիկից հայտնաբերվել է կանաչավուն զանգված


«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին այցելած քաղաքացու կոշիկից հայտնաբերվել է կանաչավուն զանգված

  • 20-06-2017 17:00:58   | Հայաստան  |  Հասարակություն

Հունիսի 20-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Գ.-ին այցելության եկած քաղաքացի Վ. Կ.-ին: Վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել են 11,8 գրամ կանաչավուն զանգված:
 
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play