Կայացել է «Տարվա լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգի» նախագծի հանրային քննարկումների շարքի երկրորդ հանդիպումը


Կայացել է «Տարվա լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգի» նախագծի հանրային քննարկումների շարքի երկրորդ հանդիպումը

  • 20-06-2017 19:01:56   | Հայաստան  |  Սպորտ

Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում կայացավ «Տարվա լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգի» նախագծի հանրային քննարկումների շարքի երկրորդ հանդիպումը՝ 2017 թ. հունիսի 7-ին տեղի ունեցած առաջին հանդիպման արդյունքում ստացված սկզբունքային առաջարկությունների ներառմամբ լրամշակված նախագծի տարբերակը կրկին հանրության դատին ներկայացնելու համար:
 
Նախագծի մշակման հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը տեղեկացրեց, որ լրամշակված նախագիծն ուղարկվել է շահագրգիռ կազմակերպություններին, որոնցից ստացվել են դրական արձագանքներ: 
 
Քննարկման մասնակիցները շնորհակալություն հայտնեցին հանձնաժողովին՝ իրենց առաջարկություններն ու դիտարկումները հաշվի առնելու համար և գոհունակությամբ նշեցին, որ նախագծի լրամշակված տարբերակը  հնարավորություն կտա մարզասերներին, ոլորտի մասնագետներին և փորձագետներին ըստ արժանվույն գնահատել և մեծարել և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ հայազգի լավագույն մարզիկներին:
 
Նախագծի հանրային քննարկումները՝ շահագրգիռ կազմակերպությունների և անհատների ներգրավմամբ, կշարունակվեն դեռևս առաջիկա երեք շաբաթների ընթացքում:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play