«Սյունիքի մարզ. պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցը» կնպաստի հայրենաճանաչությանը և կխթանի զբոսաշրջությունը


«Սյունիքի մարզ. պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցը» կնպաստի հայրենաճանաչությանը և կխթանի զբոսաշրջությունը

  • 20-06-2017 19:16:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Հոգու պարտք» ՀԿ նախագահ Շողինե Հովհաննիսյանը և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը հունիսի 20-ին «Տեսակետ» ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացրին «Սյունիքի մարզ. պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցը»։ Այն պատրաստվել և տպագրվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ 
 
Շողինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ուղեցույցը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն, տպագրվել է 2000 օրինակով։ Նպատակն է նպաստել Սյունիքի մարզում զբոսաշրջության զարգացմանը։ Քարտեզ-ուղեցույցը ունի նաև կրթադաստիարակչական, ճանաչողական նպատակ։ Այն նախատեսված է էկոտուրիզմի ցանկացած տեսակ նախընտրող հայ և այլազգի զբոսաշրջիկների համար։ 
Սամվել Կարապետյանը նշեց, որ կաշխատեն բոլոր մարզերի վերաբերյալ նման ուղեցույցներ պատրաստել։ Նա տեղեկացրեց, որ ուղեցույցում նշված է մոտ 200 հուշարձան։ Սամվել Կարապետյանը շեշտեց, որ ուղեցույցը կնպաստի հայրենաճանաչության խորացման գործին։ 
Քարտեզ-ուղեցույցի շնորհիվ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան իրազեկվելու Սյունիք աշխարհին, բնաշխարհին, բնական, պատմական հուշարձաններին։ Քարտեզ-ուղեցույցն անվճար տրամադրվել է զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններին։  Այն հասանելի է նաև համացանցում։ 
Ի դեպ, նախորդ տարի ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շրջանակներում տպագրվել են նաև Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի քարտեզ-ուղեցույցներ։ 
 
 
 
 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 
հասարակայնության հետ կապերի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն