Արցախի ՊՆ-ն հերքել է հայ զինծառայողի գերեվարվարման լուրը


Արցախի ՊՆ-ն հերքել է հայ զինծառայողի գերեվարվարման լուրը

  • 21-06-2017 11:45:41   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հունիսի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ և գերեվարվել մեկ հայ զինծառայող, հերթական ապատեղեկատվություն է:
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնոմ են՝  Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակը նման բնույթի գործողություն չի իրականացրել: Ավելին, երբ հակառակորդին սանձելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ, դրանց հետևանքների ցավոտ լինելը իրենց երկար սպասեցնել չեն տալիս: Պարզապես նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, հակառակորդի զինուժը հերթական <<հաղթանակն>> է արձանագրել վիրտուալ տիրույթում և փորձել ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական