Դավիթ Տոնոյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը. բարձրացվում է պետության աղետակայունության մակարդակը


Դավիթ Տոնոյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը. բարձրացվում է պետության աղետակայունության մակարդակը

  • 21-06-2017 12:26:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը Աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ և առաջադրանքի թիմի ղեկավար Տաֆաձվա Դյուբի գլխավորությամբ: 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱԻ նախարարուոթյան հետ համագործակցության շրջանակը «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» (ԱՌԿԱԾ) և «Առավել անվտանգ դպրոցներ» ծրագրերի իրականացման գործընթացում:
Ծրագրով նախատեսվում է աղետների ռիսկի նվազեցման և երկրի դիմակայունության մակարդակի բարձրացման նպատակով աջակցել Հայաստանում սեյսմիկ ռիսկի քարտեզի կազմման և սեյսմիկ վտանգների գնահատման միջոցով, խորհրդատվություն և ինժեներների վերապատրաստում հայաստանում առկա դպրոցների սեյսմիկ ամրացման և նոր դպրոցների շենքերի արդի չափանիշներով նախագծման հարցում: 
 
Ծրագրով նախատեսվում է նաև արդիականացնել ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության» ծառայությունը, զարգացնել վերջինիս կարողությունները ծառայությունների մատուցման և վաղ ազդարարման ոլորտում: 
Աղետների ռիսիկի նվազեցմանը միտված ծրագրի շրջանակներում քննարկվեցին բնական և մարդածին աղետներից բնակչության պաշտպանվածության, պատրաստվածության և դիմակայունության խնդիրները, ինչպես նաև՝ պետության՝ աղետին դիմակայելու և աղետից հետո արագ վերականգնվելու հնարավորություններն ու մեխանիզմները: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play