Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե եւ փոքր արծաթե մեդալներ նվաճեց աշխարհի երիտասարդական առաջնությունում


Սոնա Պողոսյանը մեծ բրոնզե եւ փոքր արծաթե մեդալներ նվաճեց աշխարհի երիտասարդական առաջնությունում

  • 21-06-2017 14:25:39   | Ճապոնիա  |  Սպորտ

Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում կանանց 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:
 
Սոնան փոքր արծաթե մեդալ նվաճեց նաեւ հրում վարժությունում`  գլխավերեւում պահելով 125 կգ: Իսկ պոկում վարժությունում հայ ծանրորդը  4-րդն էր (98 կգ):
 
Երիտասարդների աշխարհի չեմպիոն դարձավ էկվադորցի Նեյնսի Դահոմեսը (երկամարտ 242 կգ):
 
Վաղը Հայաստանի ներկայացուցիչներից տղամարդկանց 105 կգ քաշային կարգում հանդես կգա Սամվել Գասպարյանը:
 
Նոյյան տապան  -   Սպորտ