Լեւոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի երկրորդ փուլին


Լեւոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի երկրորդ փուլին

  • 21-06-2017 14:59:18   | Հայաստան  |  Սպորտ

Հայ գրոսմեյստեր Լեւոն Արոնյանը հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բելգիայի Լյովեն քաղաքում կմասնակցի Grand Chess Tour-ի երկրորդ փուլին:
 
Տասը գրոսմեյստեր կխաղա արագ շախմատի մեկ եւ կայծակնային շախմատի երկու շրջան:
 
Մասնակիցների կազմը. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Լեւոն Արոնյան (Հայաստան), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Բաադուր Ջոբավա (Վրաստան):
 
 
Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի
 
Նոյյան տապան  -   Սպորտ