Հունիսի 12-16-ը նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 778 վնասված լուսատու


Հունիսի 12-16-ը նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 778 վնասված լուսատու

  • 21-06-2017 15:21:31   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունիսի 12-16-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 778 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 3 փողոց, փողոցի հատված և 7 բակային տարածք: Ընթացքի մեջ են 9 տարածքների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play