Անձրևային եղանակը մոտակա օրերին կպահպանվի


Անձրևային եղանակը մոտակա օրերին կպահպանվի

  • 21-06-2017 15:25:49   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հանրապետության տարածքում`
 
Հունիսի 22-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, հունիսի 23-26-ը՝ երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ին կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:
 
 
 
Երևան քաղաքում՝
 
Հունիսի 22-ին սպասվում է անձրև և ամպրոպ, հունիսի 23-26-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ:
 
 
 
Երևան քաղաքի հունիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           39.40C (1998 թ.)•
 
Օդի նվազագույն ջերմաստիճան՝               5.70C (1978 թ.)•
 
Օդի միջին օրական ջերմաստիճան՝           22.40C
Նոյյան տապան  -   Հասարակություն