Ավագանին անվերջ ձգձգում է Ազգալդյանի անունով փողոց հիմնելը


Ավագանին անվերջ ձգձգում է Ազգալդյանի անունով փողոց հիմնելը

  • 21-06-2017 16:15:40   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոցի հիմնման հարցով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
 
Նամակն ամբողջությամբ  ստորև.
 
 
Ձեզ եմ ներկայացնում նամակս Երևանի 
քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Հարգանքով՝ Արայիկ Հարությունյան
 
 
Հարգելի՛ պարոն Մարգարյան,
 
Այսօր լրանում է Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի մահվան 25-րդ տարելիցը: Մենք պարտավոր ենք մեր քաղաքացիներին մշտապես պատմենք,  հիշեցնենք նման հերոսների մասին: Սակայն անհասկանալի կերպով արդեն տևական  ժամանակ է, ինչ ձգձգվում է Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոցի անվանակոչումը: Այդ հարցով ավագանու անդամ Անահիտ Բախշյանի  նախաձեռնությունը նախորդ գումարման ավագանին անժամկետ հետաձգվել է:
 
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետով և «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի» 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանած կարգով քաղաքացիական նախաձեռնությունը հունվար ամսին 8932 (ութ հազար ինը հարյուր երեսուներկու) ստորագրություն է ներկայացրել ավագանուն՝ «Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով կոչելու» 
հարցով:
 
Հաշվի առնելով վերոնշյալը՝ խնդրում եմ Ձեզ տրամադրել տեղեկություն այն մասին, թե ինչու սույն նախաձեռնության կողմից բարձրացված հարցը չի քննարկվել ավագանիում սահմանված ժամկետներում, երբ է այն ներկայացվելու ավագանու նիստում և ինչ փուլում է գտնվում տվյալ հարցի քննարկումը:
 
Հարգանքով՝
 
Արայիկ Հարությունյան
«ԵԼՔ» խմբակցության անդամ
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play