Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշանակել է մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներին


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշանակել է մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներին

  • 21-06-2017 16:14:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածի 2-րդ մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով` Երևանի քաղաքապետի որոշումներով նշանակվել են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարները.
 
Աջափնյակ վարչական շրջան - Արտավազդ Սարգսյան,
Ավան վարչական շրջան - Մանվել Ջավադյան,
Արաբկիր վարչական շրջան - Հովհաննես Վարդանյան,
Դավթաշեն վարչական շրջան - Ռուսլան Բաղդասարյան,
Էրեբունի վարչական շրջան - Դավիթ Գրիգորյան,
Կենտրոն վարչական շրջան - Արա Սադոյան,
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան - Արտակ Ալեքսանյան,
Նոր Նորք վարչական շրջան - Արմեն Ուլիխանյան,
Նորք-Մարաշ վարչական շրջան - Վաղինակ Մկրտչյան,
Նուբարաշեն վարչական շրջան - Արթուր Կիրակոսյան,
Շենգավիթ վարչական շրջան - Արմեն Սարգսյան,
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան - Արտակ Հանիսյան:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն