Ոստիկանության զորքերի 25-ամյա հոբելյանը


Ոստիկանության զորքերի 25-ամյա հոբելյանը

  • 21-06-2017 19:44:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


Հունիսի 21-ին լրացավ Ոստիկանության զորքերի կազմավորման 25-ամյակը: Քառորդ դար առաջ՝ երկրի համար բախտորոշ տարիներին, Զորքերը պատվով կատարեցին հասարակական անվտանգության ու մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար խնդիրներն ու ծանրակշիռ դեր ունեցան մեր սահմանների պաշտպանության գործում: Եվ այսօր մեզ ու աշխարհին ներկայանում են որպես հերոսական կենսագրություն ունեցող, ծառայողամարտական բարձր պատրաստականություն ցուցաբերող, տեխնիկապես հագեցած ու մշտապես նորացող օրինապահ կազմավորում:

Հոբելյանական արարողությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, բարձրաստիճան սպաներ, պաշտոնյաներ, հյուրեր: Հանդիսության մասնակիցները ծանոթացան զինտեխնիկայի և հատուկ միջոցների նմուշներին, որոնցով վերջին շրջանում հագեցվել են ոստիկանության զորքերը: Այնուհետև ոստիկանության զորքերի կազմավորման 25-ամյակին նվիրված խաչքար-հուշարձանի բացման և օծման արարողությունն էր: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հուշարձանի հեղինակ քանդակագործ Հովիկ Կոստանյանը պարգևատրվեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով: Հանդիսությունն սկսվեց ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի զեկույցով: Հոբելյանի առթիվ Զորքերի անձնակազմին ողջույնի խոսքով դիմեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Ոստիկանության զորքերի քառորդդարյա ուղին արժևորեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Մի խումբ զինծառայողներ ծառայողական և մարտական պատրաստության բարձր ցուցանիշների համար և ոստիկանության զորքերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ պարգևատրվեցին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության զորքերի կայացման ընթացքին և առաքելությանը: Ոստիկանության պետի հրամանով՝ ծառայողական և մարտական բարձր պատրաստականության համար և հոբելյանի առթիվ Զորքերի մի շարք զինծառայողներ արժանացան խրախուսանքների: Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված արարողություններն ավարտվեցին հանդիսավոր երթով, որին հաջորդեց պատվո պահակախմբի ցուցադրական ելույթը:

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play