Ավտովթար հայտնի ֆուտբոլիստի որդու մասնակցությամբ


Ավտովթար հայտնի ֆուտբոլիստի որդու մասնակցությամբ

  • 22-06-2017 12:24:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը


Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 07։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Opel մակնիշի 35 FT 397 համարանիշի և Mercedes ML 550 մակնիշի 10 DO 008 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցնեը՝ դասակի հրամանատար Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։ Դեպքի վայրում ականատեսներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով մեծ արագությամբ ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում վթարային լուսարձակները միացրած Opel-ին, որն էլ շպրտվել և բախվել է հաստաբուն ծառին, իսկ Mercedes-ի վարորդն ու ուղևորը, որոնք եղել են շորտերով, դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկաններին փորձում էին մոլորեցնել, որ իրենք չեն ավտոմեքենա վարել։ Ականատեսները նշում էին նաև, որ տաքսու վարորդը անգամ վիրավոր վիճակում օգնություն էր ցուցաբերում շորտիկավոր «հերոսներին»։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Վահագն Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը