Հունիսի 22-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ


Հունիսի 22-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

  • 22-06-2017 11:44:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հանրապետության տարածքում`
 
Հունիսի 22-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 23-26-ը՝ երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:
 
 
 
Երևան քաղաքում՝
 
Հունիսի 22-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 23-26-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ:
 
 
 
Երևան քաղաքի հունիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           39.40C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               5.70C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           22.40C
 
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play