Հարմար ժամանակներ են «Հակակրիմինալի» ցանկը սրբագրելու.«Հրապարակ»


Հարմար ժամանակներ են «Հակակրիմինալի» ցանկը սրբագրելու.«Հրապարակ»

  • 22-06-2017 12:22:45   | Հայաստան  |  Իրավունք

«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, որը ներկայում ամբաստանյալի կարգավիճակում է Արթուր Վարդանյանի եւ նրա խմբի գործով, կալանավայրից ուշի ուշով հետեւում է ՀՀ կառավարության հակակոռուպցիոն պայքարին:

տարի առաջ նա հիմնել էր «Հակակրիմինալ» հասարակական շարժումը եւ հայտարարում էր, որ նպատակ ունի «մաքրել խանական համակարգը կոռուպցիայից»: Նույնիսկ կոռումպացված պաշտոնյաների «սեւ ցուցակ» էր կազմել, որը գլխավորում էին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Ցուցակը երկար էր: Գնդապետ Մարգարյանն իր ասուլիսների ժամանակ ամեն անգամ մի նոր անուն էր հրապարակում եւ ներկայացնում տվյալ անձի ունեցվածքի չափը, նրա կապերը քրեական աշխարհի հետ, հայտարարում, որ հասնելու է եվրոպական կառույցներին ու դրանց միջոցով հետ է բերելու կոռումպացված իշխանավորների թալանածը: Այժմ իրավապահների ամեն նոր հակակոռուպցիոն «միջոցառումից», որեւէ կոռումպացված դատավորի, դատախազի կամ այլ պաշտոնատար անձի ձերբակալումից հետո նա հանում է իր ցուցակը, գրում-ջնջում՝ վստահեցնելով, որ տվյալ անձը ժամանակին ներառված է եղել «Հակակրիմինալի» իր

hraparak.am

 

 

 

 

Նոյյան տապան  -   Իրավունք