Գերմանիայում անչափահասները կրակել են Թաիլանդի թագավորի վրա


Գերմանիայում անչափահասները կրակել են Թաիլանդի թագավորի վրա

  • 22-06-2017 12:27:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Գերմանիայում 2 դեռահաս բավական բարդ իրավիճակի մեջ են հայտնվել, երբ պարզվել է, որ հեծանվորդը, ում կատակով կրակել են խաղալիք ատրճանակից, Թաիլանդի թագավոր Մախա Վաչիրալոնգկորն էր։
 
Փողոցային անկարգության համար դեռահասները կարող էին հատուցել ազատությամբ, քանի որ մեղադրվել են թագավորին լուրջ մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ:
 
Վաչիրալոնգկորնը շատ ժամանակ է անցկացնում Գերմանիայում, և երբ հերթական անգամ հեծանվորդների հետ զբոսանքի է դուրս եկել Մյունխենի շրջակայքում, 14 տարեկան տղաները, որոնք թաքնվել էին թփերի ետևում, կրակել են նրա մեջքին։ 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը