Ինչու է Թրամփն առաջարկել արևային մարտկոցներ տեղադրել Մեքսիկայի հետ սահմանին կառուցվելիք պատին


Ինչու է Թրամփն առաջարկել արևային մարտկոցներ տեղադրել Մեքսիկայի հետ սահմանին կառուցվելիք պատին

  • 22-06-2017 12:19:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է իր աջակիցներին Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով կառուցվելիք պատին արևային մարտկոցներ տեղադրելու մտադրության մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 
Հանդես գալով Այովայում հանրահավաքի ժամանակ՝ նա պատմել է, որ մարտկոցները կկարողանան արտադրել էժան էներգիա և կօգնեն վճարել սկանդալային պատի կառուցման համար:
 
Նա նաև հայտարարել է, որ ծրագիրը պատկանում է բացառապես իրեն. «Հիանալի միտք է, չէ՞: Լա՞վն է: Իմ գաղափարն է»:
 
Այնուամենայնիվ, լրատվամիջոցը նշում է, որ պատին արևային մարտկոցներ տեղակայելու առաջարկներ ամերիկյան իշխանությունները նախկինում նույնպես ստացել են:
 
Նախընտրական արշավի ժամանակ Թրամփը խոստացել է պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին՝ անօրինական ներգաղթը և թմրանյութերի մաքսանենգությունը կանգնեցնելու համար: Նա նաև խոստացել է, որ կստիպի Մեքսիկային վճարել կառուցման համար, սակայն Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն մերժել է այդ գաղափարը:
 
«Մենք մտածում ենք մի յուրահատուկ բան, մենք մտածում ենք հարավային սահմանի մասին, որտեղ շատ արև կա, և տաք եղանակ է: Մենք կարծում ենք պատը կառուցել որպես «արևային պատ», որպեսզի այն էներգիա արտադրի և ծախսերը հետ բերի: Այդկերպ Մեքսիկան ստիպված կլինի ավելի քիչ վճարել, և դա լավ է, այնպես չէ՞»,- ասել է Թրամփը:
 
«Արևային էներգիայով պատ, մարտկոցներ, գեղեցկություն: Ես նկատի ունեմ՝ մտածեք այդ մասին, ինչքան բարձր այն լինի, այնքան ավելի շատ օգուտ կբերի»,- հավելել է նախագահը
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play